Պետք է հասնենք նրան, որ ժողովուրդը դուրս գա պայքարի․ Իշխան Սաղաթելյան

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

«Փաստաթուղթը, որի ստորագրման մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նոր կապիտուլացիա»,- այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ վերընտրված Իշխան Սաղաթելյանը։

«Եթե դա ստորագրվի՝ աղետալի և ողբերգական հետևանքներ է ունենալու հայ ժողովրիդ համար։ Դա կանխելու միակ տարբերակը համաժողովրդական ընդվզումն է։ Մենք պետք է հասնենք նրան, որ ժողովուրդը դուրս գա պայքարի։ Մեր առաջիկա քայլերն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։ Եթե երկրի ներսում չլինի դիմադիրություն, եթե օրվա իշխանությունը հասկանա, որ կարող է այդ փաստաթուղթը ստորագրել և մարսել, ապա իրենք դա կանեն»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Թե ոնց են կազմակերպելու այդ ընդվզումը և երբ են սկսելու կոնկրետ գործողություններ, Սաղաթելյանը չհստակեցրեց։ «Կոնկրետ օր, ժամ տեղ չեմ կարող ասել, բայց որ մեր ուժերի ողջ ծավալով լծվելու ենք այդ գործին միանշանակ է»,- շարունակեց նա։

Մինչ այդ պատրաստվում են քննարկումներ սկսել խորհրդարանական, և արտախորհրդարանական ուժերի հետ։

«Պետք է մարդկանց հստակ բացատրել, թե ինչ է սպասվում։ Ունենք սպասվող աղետի մասին մարդկանց բացատրելու խնդիր, նախորդ անհաջողությունների պատճառը եղել է այն, որ չենք կարողացել նրանց բացատրել, թե իրականում ինչ է կատարվում»,- հավելեց Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ իշխանության քաղաքականությունը՝ «հանձնվել հանուն փրկության, ինքնաոչնրչացում է»։