Շվեդիան Թուրքիային կարտահանձնի PKK-ի աջակցին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Շվեդիան համաձայնել է Անկարային արտահանձնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար Թուրքիայում դատապարտված տղամարդուն, որը նաև պաշտպանում էր օրենքից դուրս գործող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Թուրքիան Շվեդիային մեղադրում է «ահաբեկիչների», հատկապես՝ PKK-ի անդամների ապաստարան լինելու մեջ և պահանջում վերադարձնել տասնյակ անձանց։

Շվեդիայի կառավարությունը որոշել է արտահանձնել Թուրքիայի 35-ամյա քաղաքացուն, հայտարարել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ահմեդը։ Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ մայիսին Շվեդիայիա Գերագույն դատարանը հնարավոր է համարել նրա հայրենադարձությունը Թուրքիա, որտեղ նա պետք է կրի թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով սահմանված պատիժը:

Շվեդիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ տղամարդը 2014 թվականին դատապարտվել է չորս տարի յոթ ամիս ժամկետով ազատազրկում թուրքական բանտում՝ կանեփ պարունակող տոպրակ տեղափոխելու համար։ Նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել և տեղափոխվել Շվեդիա, սակայն անցյալ տարվա օգոստոսին թուրք դատախազների պահանջով ձերբակալվել է։

Տղամարդը դեմ է այս որոշմանը՝ պնդելով, որ իրական պատճառը, որի համար իրեն փնտրում են թուրքական իշխանությունները, իր կապերն են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հետ և Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող PKK-ին աջակցությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որ դեռևս չեն վավերացրել դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան