Թուրքիայում «Անի» բջջային հավելված է գործարկվել, որը հայկական քաղաքով վիրտուալ ճամփորդություն է առաջարկում

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայում գործարկվել է նոր բջջային հավելված, որն օգտատերերին առաջարկում է վիրտուալ ճամփորդություն միջնադարյան հայկական Անի քաղաքում: Մետաքսի նշանավոր ճանապարհին գտնվող անցակետ Անին 2016 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, գրում է Bianet-ը։

Ani հավելվածը մշակվել է Anadolu Kültür շահույթ չհետապնդող մշակութային կազմակերպության կողմից, որը հիմնադրվել է բարերար Օսման Քավալայի կողմից․ հիշեցնենք՝ վերջինն ավելի քան հինգ տարի բանտարկված է։

Հավելվածը Anadolu Kültür-ի երրորդ նախագիծն է Անիի վերաբերյալ՝ Անիի և շրջակայքի դաշտային աշխատանքների լուսակնարների հրատարակությունից և «Անի» ցուցահանդեսից հետո: Ծրագիրը տևել է չորս տարի, որին աջակցել են նաև Պորտուգալիայում գործող հայկական Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և ԱՄՆ-ում գործող Համաշխարհային հուշարձանների հիմնադրամը:

Հավելվածի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 8-ին Postane İstanbul-ում։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն՝ ընդգծելով Անիի համար Քավալայի ջանքերը։ Նա հայտարարել է, որ մտադիր են վերականգնել Անիի մետաքսի ճանապարհի կամուրջը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ։

2018 և 2019 թվականներին Երևանում, Ստամբուլում և Կարսում անցկացվել են երեք առանձին միջազգային սեմինարներ՝ բովանդակությունը ստեղծելու և հավելվածի տեխնիկական մանրամասները որոշելու համար։ Այս սեմինարներին մասնակցել են Անիի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած տարբեր փորձ ունեցող անձինք: Մինչ այժմ Անիում ավելի քան 130 ճարտարապետական կառույց է հայտնաբերվել։ Հավելվածի համար ընտրվել են այդ կառույցներից և լանդշաֆտային տարածքներից ամենակարևորը՝ ստեղծելով 38 առանձին այցելության կետեր։ Հավելվածը տրամադրում է ընդհանուր տեղեկություններ Անիի պատմության, Անիի պարիսպների, Հյուսիսային՝ Սմբատի պարիսպների, Մառի թանգարանի, Տրդատ ճարտարապետի, հայկական ավանդական «Միդիս» քարի վարպետության և հայոց այբուբենի մասին։ Հավելվածում ստեղծվել է հատուկ բառարան ճարտարապետական եզրույթների համար։

Էմմա Չոբանյան