Մեղրի համայնքի ղեկավարը ճանաչողական այց է կատարել Իրան

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հրավերով ճանաչողական այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս մասին տեղեկացնում է Մեղրիի համայնքապետարանը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչների, «Արաս ՅՈՒՆԵՍԿՈ Գլոբալ Գեոպարկ»-ի աշխատակազմի և իրանահայ համայնքի անդամների հետ։

Պատվիրակներին ընդունել է Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ․Գրիգոր Արք․ Չիֆթճյանը։

Հանդիպումների ընթացքում գործընկերները կիսել են առաջավոր փորձը՝ հստակեցնելով օրակարգային որոշ հարցեր։ Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հայ-իրանական միջհամայնքային կապերը և պարբերաբար քննարկել ընթացիկ արդյունքները։

Հայաստանցի պատվիրակները մասնակցել են նաև Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ստեփանոս վանքում մատուցված պատարագին։

Հանդիպումների ավարտին մտքեր են փոխանակվել մշակութային երկխոսության ակտիվության, զբոսաշրջության բնագավառի զարգացման շուրջ։

Համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել իրանցի գործընկերներին հրավերի համար և նրանց պատասխան այցով հրավիրել է Մեղրի։

Պատվիրակության կազմում են եղել Մեղրիի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի 15 բնակավայրերի ավագ դպրոցների 50 սովորողներ։