Եվրախորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
12.06.2023 | 12:43Եվրախորհրդարանի՝ հունիսի 12-15-ն անցկացվող նստաշրջանում քննարկվելու է նաև Արցախում տիրող իրավիճակը։
Մասնավորապես, հունիսի 13-ին քննարվելու են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Հարցերին պատասխանելու է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Հավելենք, որ արդեն 6 ամիս է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանքցը։ Ապրիլի 23-ին էլ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում՝ է՛լ ավելի խորացնելով Արցախի շրջափակումն ու ճգնաժամային հումանիտար իրավիճակը։
Էմմա Չոբանյան