Ուկրաինան հայտարարել է Դոնեցկի շրջանի մի շարք բնակավայրերի ազատագրման մասին

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը նախօրեին հայտարարել էր Դոնեցկի մարզի Բլագոդատնոյե գյուղի ազատագրման մասին և հայտնել, որ նույն շրջանի Մակարովկա գյուղը նույնպես վերադարձել է ուկրաինական կողմի վերահսկողության տակ։

Այդուհանդերձ, Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօրվա զեկույցում չի հայտարարել երկու գյուղերի ազատագրման մասին, որոնց մասին հայտնել էր Մայլարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Գլխավոր շտաբը Բլագոդատնոեն նշում է այն բնակավայրերի մեջ, որտեղ ռուս զինվորականները օդային հարվածներ են հասցրել։ Ամփոփման մեջ Մակարովկան ընդհանրապես չի նշվում։

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW), հիմնվելով բաց տվյալների վրա, իր ամենօրյա ամփոփագրում նշում է, որ ուկրաինական զորքերը գրավել են Բլագոդատնոյեն, Մակարովկան և այս տարածքում գտնվող առնվազն երկու այլ գյուղեր՝ Նեսկուչնոեն և Ստորոժևոեն:

Ուկրաինայի ԶՈՒ-ի  35-րդ բրիգադը առավոտյան հայտարարել է, որ  հաջողվել է գրավել Ստորոժևոեն, որը 2022թ-ի մարտից ռուսական վերահսկողության տակ էր։ «Ստորոժևոյում կրկին ծածանվում է պետական դրոշը, և այդպես է լինելու ամեն բնակավայրի հետ, քանի դեռ մենք չենք ազատագրել բոլոր ուկրաինական հողերը»,-գրել է Մայլարը։

ՌԴ ՊՆ-ն չի մեկնաբանում այս բնակավայրերի գրավման մասին տեղեկությունները։ Ռուսական ՊՆ-ին մոտ կանգնած տելեգրամ ալիքները հայտնել էին, որ ուկրաինական զորքերը Նեսկուչնոյե  և Բլագոդատնոյե բնակավայրերը գրավել են գրեթե առանց դիմադրության։