Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը դիվանագիտական ծառայությունը վերածելու է հետախուզական գործիքի․ Nordic Monitor

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Հաքան Ֆիդանի՝ Թուրքիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարի նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում ցույց է տալիս, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վարչակարգը պահպանելու համար գնալով ավելի է ապավինելու գաղտնի գործողություններին, ասվում է Nordic Monitor-ի անդրադարձում։

Նշվում է, որ Ֆիդանն Էրդողանի օգնականն էր գաղտնի դավադրություններ իրականացնելու կեղտոտ բիզնեսում՝ օգնելու Թուրքիայի նախագահի քաղաքական հավակնությունների ազգային օրակարգի ձևավորմանը: Ազգային հետախուզական կազմակերպությունը ղեկավարելուց հետո ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելը ենթադրում է, որ Էրդողանը մտադիր է ավարտին հասցնել դիվանագիտական ծառայությունը հսկա հետախուզական ապարատի վերածելու իր նպատակը, որի վրա նա հենվել է երկիրը կառավարելու և ընդդիմությանը ճնշելու համար։

Անդրադարձում նշվում է, որ կասկած չկա, որ MIT-ը Թուրքիայի գլխավոր հետախուզական գործակալությունն է, բայց դա միակը չէ։ Շատերը կարող են տեղյակ չլինել քիչ հայտնի փաստի մասին, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ունի հինգ կարևորագույն հետախուզական գործակալություններից մեկը՝ Անվտանգության և հետազոտությունների վարչությունը (թուրքերեն՝ Araştırma ve Güvenlik İşleri Genel Müdürlüğü): Ֆիդանի ղեկավարությամբ այն կդառնա դիվանագիտական ծառայության ամենակարևոր բաժինը: Ունենալով արտոնյալ մուտք դեպի հիմնական օտարերկրյա պաշտոնյաների, պետական մարմինների մոտ և միջկառավարական հարթակներ՝ դիվանագետները եզակի կարգավիճակում են հետախուզական տվյալներ և տեղեկատվություն հավաքելու համար: Վերջին տարիներին թուրքական հետախուզական ծառայությունները բավականին ագրեսիվ կերպով օգտագործել են այս հասանելիությունն ավելի շատ Էրդողանի քաղաքական շահերի համար։

Արտաքին գործերի նախարարության և MIT-ի միավորումը մեկ հետախուզական համայնքի հովանու ներքո երկար ժամանակ եղել է Ֆիդանի կողմից ինտենսիվ լոբբինգի ենթարկված նախագիծ, որը ձգտում է վերահսկել բոլոր հետախուզական ծառայությունները՝ Էրդողանից հետո ամենը ձեռքը վերցնելու համար։ 2015 թվականին նա այդ գաղափարը վաճառել էր այն ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և հրաժարվել MIT-ից՝ պատգամավոր դառնալու համար: Գործարքի պայմանը Դավութօղլուի կաբինետում արտաքին գործերի նախարար դառնալն էր։ Վախենալով, որ իրեն կարող են մի կողմ թողնել, Էրդողանը միջամտել և տապալել է Ֆիդանի ծրագրերը և ստիպել Դավութօղլուին հեռացնել իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահությունից ու վարչապետի պաշտոնից։ Ֆիդանը, չկարողանալով պատգամավորության թեկնածու առաջադրվել, վերադարձել է MIT և ստիպված է եղել հետաձգել իր ծրագրերը: Ըստ երևույթին, նա այժմ համոզել է Էրդողանին քայլ կատարել, և քանի որ որևէ խմբակցություն չի սպառնում նրա ուժեղ դիրքին կուսակցության ներսում, Թուրքիայի նախագահը վտանգված չի զգում իրեն այս փոփոխության արդյունքում:

2016 թվականի անհաջող հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել է ամբողջ դիվանագիտական կորպուսի շուրջ 30 տոկոսը, ավելի քան 700 աշխատակիցներ, այդ թվում՝ վետերան դեսպաններ, շատերը բանտարկվել են շինծու մեղադրանքներով: Նրանց փոխարեն գերատեսչությունը համալրվել է հավատարիմներով ու կուսակցականներով։

Լրատվամիջոցը գրում է, որ Ֆիդանը նաև ծրագրում է օգտագործել արտաքին ծառայությունը՝ գոյություն ունեցող վստահված անձանց ամրապնդելու և նախագահ Էրդողանի համար նորերը ստեղծելու, իր քաղաքական օրակարգն առաջ մղելու համար: Ըստ հոդվածագրի՝ բոլորը գիտեն Իրանի հետ նրա կապերը, որոնք դրդված էին իրանական հոգևոր վարչակարգին գաղափարական հավատարմությամբ՝ սկսած պատանեկությունից, երբ նա կրթություն է ստացել շիա ուսումնական շրջանակներում: Նա ընկերացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների հետ, որոնցից մի քանիսն արժանացել են ԱՄՆ կառավարության պատժամիջոցներին, և բացահայտել է Իրանի դեմ Թուրքիայի տարածքից Մոսադի գործողությունները:

«Նա գիտի, որ Թուրքիայում ապագա չունի, եթե օրենքի գերակայությունը վերադառնա, և թուրքական ժողովրդավարությունը մի օր վերականգնվի: Եթե դա տեղի ունենա, Ֆիդանը, անշուշտ, երբեք ցերեկվա լույս չի տեսնի այն ծանր հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը, խոշտանգումները և մարդու իրավունքների այլ խախտումները, որոնք նա և իր մարդիկ արել են գործակալությունում»,- ասվում է հոդվածում։

Էմմա Չոբանյան