Պուտինը պաշտոնավարման ընթացքում Կրեմլում իր դեմ երեք «դավադրություն» է կանխել. «Պրոյեկտ»-ի հետաքննությունը

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Կրեմլում պաշտոնավարելու տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կանխել է երեք «դավադրություն» և իր հավանական մրցակիցներին հեռացրել ղեկավար պաշտոններից։ Այս մասին ասվում է «Պրոյեկտ»-ի հետաքննության մեջ, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Առաջինը, որին, ըստ «Պրոյեկտի», Պուտինը պաշտոնից հեռացրել է դավադրության կասկածանքների պատճառով, Միխայիլ Կասյանովն էր։ Այն բանից հետո, երբ Կասյանովը հանդես է եկել ի պաշտպանություն Միխայիլ Խոդորկովսկու, ամբողջ կաբինետի հետ միասին հեռացվել է վարչապետի պաշտոնից։ Հեռացման իրական պատճառը կարող էր լինել Պուտինի կասկածը, որ նա կարող է փորձել զբաղեցնել իր տեղը։ Լրատվամիջոցը նշում է, որ դրանից հետո Կասյանովը հեռացել է ոչ համակարգային ընդդիմություն։ Պուտինը սկսել է ոչ միայն պոտենցիալ «դավադիրներին» հեռացնել պաշտոններից, այլև նշանակել բարձր, բայց ոչ հրապարակային պաշտոններում։

Հետաքննության համաձայն՝ նույնը տեղի է ունեցել Միխայիլ Ֆրադկովի հետ, որին Պուտինը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ հեռացրել է կառավարության ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։

Լրատմիջոցի տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պուտինը իմացել է Ֆրադկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Սեչինի միջև իշխանության գալու հնարավորության վերաբերյալ գաղտնի քննարկման մասին։ Դրանից հետո Ուստինովը նույնպես տեղափոխվել է այլ պաշտոնի՝ նշանակվելով ՌԴ արդարադատության նախարար։

Լրատվամիջոցը որպես «դավադրության» վերջին կանխարգելում մատնանշում է Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին 2012-ին։ 2008 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը, և ինչ-որ պահի «սկսել էր ինքնուրույն որոշումներ կայացնել», ինչը դուր չի եկել Պուտինին։ Ըստ «Պրոյեկտի»՝ 2011 թվականի ամռանը Պուտինը Մեդվեդևին ասել է, որ վերադառնում է նախագահի պաշտոնին, սակայն խոստացել է 6 տարի անց կրկին փոխվել տեղերով, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։

Էմմա Չոբանյան