IQos-ին այսքան առավելություն տալով՝ տեղական արտադրողին սպանում ենք․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը․ քննարկման առարկան ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն էր։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ նախորդ տարիներին ծխախոտի արտադրանքի համար յուրաքանչյուր տարի դրույքաչափն արդեն իսկ բարձրացվել է 15 տոկոսով, այժմ առաջարկվում է հետագա երեք տարիներին՝ յուրաքանչյուր տարի ծխախոտի ակցիզային հարկը բարձրացնել 10 տոկոսով։

«Փորձում ենք հավասարակշռված լուծումներ տալ։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ IQos-ի սպառման ծավալները սկզբում ՀՀ-ում աճել են, հետո կայունացել են։ Եթե դրա հարկը հարաբերականորեն ցածր է, փոխարինում է ծխախոտի արտադրանքին, մենք դա չենք հանդուրժի, բայց կա այլ հանգամանք՝ այստեղ IQos-ը հարաբերականորեն էժան է, զբոսաշրջիկները մեծ ծավալներով գնում են կատարում։ Մեզ ձեռնտու չէ IQos-ի ակցիզային հարկը բարձրացնել»,- նշեց Պողոսյանը։

«IQos-ին այսքան առավելություն տալով՝ տեղական արտադրողին սպանում ենք»,- այս կարծիքը հայտնեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։