Իրանից ապօրինի վաճառվող ծխախոտ ունենք մեր շուկայում․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Փաստորեն մենք զսպման թուլացում  ենք իրականացնում, նախկինում զսպել ենք ալկոհոլային խմիչների մասով ակցիզային հարկի տարեկան 30 % աճով և ծխախոտի դեպքում 15 % աճով, բայց դուք էլ ասացիք, որ մենք անցնում ենք 10 % անոց քայլերի»,-Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՔՊ-ական պատգամովր Արսեն Թորոսյանը:

Նկատելով, որ այդ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի բարձրացման արդյունքում բյուջեի մուտքերի ավելացում  և վնասակար սպառումի քչացումը է ապահովում՝ Թորոսյանը տարակուսեց, որ նախագծով տոկոսի նվազում է առաջարկվում:

«Ես սա այն լավ ազդակ չեմ համարում և կարծում եմ, որ պետք է խիստ հիմնավորվի այդ իջեցումը, ինչու ենք թուլացնում զսպումը»,-ասաց Թորոսյանը և նշեց, որ երբ ակցիզային հարկն ավելացվում է, ապա վնասակար այդ ապրանքների և՛ սպառումն է քչանում և հարկային եկամուտներն են ավելանում:

Պատգամավորն ընթերցեց ցուցանիշներ, որ ծխախոտի ակցիզային հարկը Հայաստանում 14 հազար դրամ է, Ռուսաստանում՝ 20 հազար , 23 հազար՝ Բելառուսում և 40 հազար դրամ՝ Իրանում:

«Այս տարածաշրջանում մենք շարունակում ենք մնալ ծխախոտային դրախտ»,-ասաց պատգամավորը։

Թորոսյանն անդրադառնալով էլեկտրոնային ծխախոտներին, հայտարարեց, թե ապացուցված չէ, որ էլէկտրոնային սիգարետները քիչ վնասակար են և անհասկանալի ու ոչ հիմնավոր համարեց էլեկտրոնային սիգարետների գնի ավելի ցածր լինելը։

Մանրամասները՝ տեսանյութում։