Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ֆոնին Էրդողանը Կենտրոնական բանկի առաջին կին ղեկավարին է նշանակել

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնական տեղեկագրում հրապարակված որոշմամբ Հաֆիզե Գայե Էրքանը նշանակվել է Կենտրոնական բանկի նոր նախագահ։ 44-ամյա Էրքանը դարձել է Թուրքիայի ԿԲ-ի առաջին կին ղեկավարը, գրում է Bianet-ը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ ֆինանսների նորանշանակ նախարար Մեհմեթ Շիմեքը ցանկանում է, որ Էրքանը նշանակվի Կենտրոնական բանկի նախագահ, նույնիսկ հանդիպել է նրա հետ։

Էրքանը 2001 թվականին ավարտել է Ստամբուլի Բողազիչիի համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության բաժինը։ Նա ուսումը շարունակել է ԱՄՆ-ում՝ 2005 թվականին ավարտելով Փրինսթոնի համալսարանը։ Էրքանը նաև տարբեր ծրագրերի է մասնակցել Հարվարդի  բիզնես դպրոցում և Սթենֆորդի համալսարանում, զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ Goldman Sachs-ում և Սան Ֆրանցիսկոյում գործող First Republic Bank-ում։

2019-ին Էրքանն ընդգրկվել է Քրեյնի՝ բանկային և ֆինանսների ոլորտում լավագույն կանանց և ամերիկյան բանկիրների կանանց ցուցակում։ Ակնկալվում է, որ նրա նշանակումը շուկաներին ցույց կտա, որ երկրի տնտեսական քաղաքականությունը կկարգավորվի և երկիրը կհեռանա Էրդողանի՝ ցածր տոկոսադրույքների քաղաքականությունից։

Էմմա Չոբանյան