Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկու երկրների միջև առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն են քննարկել

Լուրեր

25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին վիճակը, գրում է Մեհր գործակալությունը։

Նշվում է, որ երկար զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են խնդիրների լուծման նպատակով խորհրդակցությունների շարունակման և տարբեր ոլորտներում տեխնիկական ու մասնագիտացված պատվիրակությունների փոխանակման անհրաժեշտությունը։

«Նախարարները քննարկել են նաև կողմերի միջև առկա վերջին խնդիրները և ընդգծել թյուրըմբռնումները հարթելու, երկու երկրների հարաբերությունները բնական ճանապարհի վրա դնելու անհրաժեշտությունը՝ բարիդրացիության սկզբունքին և երկու ժողովուրդների ընդհանուր շահերին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հավելենք, որ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում առկա լարվածությունը այդպես էլ չի նվազում։ Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն սեփական քաղաքացիներին հորդորել էր Իրան չայցելել։ Վերջերս էլ տեղեկություններ էին  տարածվել, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլին է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով։ Ադրբեջանում ակտիվորեն շարունակվում են կրոնական տարբեր գործիչների ձերբակալություններն Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով։

Էմմա Չոբանյան