ԼՂ-ում ներկա իրավիճակը մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն ունի. ԵԱՀԿ-ում ԵՄ արձագանքը՝ Բայրամովին

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վիեննայում նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթին իր արձագանքում կազմակերպությունում ԵՄ պատվիրակության պատասխանում անդրադարձ կա Արցախյան հակամարտությանը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկա իրավիճակը մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն է թողնում, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվում է հիմնական էներգետիկ և կապի ծառայությունների խափանումներին, հրադադարի հաճախակի խախտումները լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բրյուսելը կոչ է անում Բաքվին՝ վերացնել սահմանափակումները։

«Մենք կոչ ենք անում Բաքվին կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով, որ պահպանվի էլեկտրաէներգիայի ցանցը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, փոխարենը խթանել մի նարատիվ, որը վստահություն է ձևավորում և ստեղծում խաղաղ բանակցությունների համար բարենպաստ միջավայր»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն հանձնառու է շարունակելու աշխատանքը դեպի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

Էմմա Չոբանյան