Գլխավոր դատախազն ու ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին
Հասարակություն
07.06.2023 | 20:11Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի Ռիբոյին:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցին՝ ընդգծելով ԿԽՄԿ դերը նրանց իրավունքների ապահովման և վերադարձի հարցում: