Մայիսին Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակման թիրախները կարող էին լինել հետախուզության աշխատակիցների տները․ NBC

Լուրեր

15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
Բոլորը

Մայիսի 30-ին Մոսկվայի վրա արձակված անօդաչու սարքերը կարող էին թիրախավորել այն տները, որտեղ ապրում են ռուսական հետախուզության աշխատակիցները: Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի անանուն պաշտոնյային և աղբյուրին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման ենթարկված բազմաբնակարան շենքերից առնվազն մեկը կապված է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ։ Այս մասին լրատվականին ասել են Strider Technologies ընկերությունից, որը զբաղվում է բաց աղբյուրների հիման վրա տվյալների հավաքմամբ։

Այս վարկածը հակասում է ՌԴ ՊՆ հայտարարություններին, որոնք պնդում էին, որ բարձրահարկ շենքերին հասած անօդաչու սարքերը չեն հասել իրենց նպատակներին՝ ռադիոէլեկտրոնային միջոցների արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք, ըստ զինվորականների, խոցվել էին, հարվածել էին Մոսկվայի բնակելի շենքերին՝ Լենինի պողոտայում, Պրոֆսոյուզնայա փողոցում և Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում:

Էմմա Չոբանյան