«Կախովկա» ՀԷԿ-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ է տեղի ունեցել․ ՌԴ-ն ու Ուկրաինան շարունակում են միմյանց մեղադրել

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ռուսաստանի ու Ուկրաինայի  դիմումով նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում «Կախովկա» ՀԷԿ-ի  ամբարտակի փլուզման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան տեղի ունեցածն անվանել է «զանգվածային էկոլոգիական ոչնչացման ռումբ» և «լայնածավալ էկոլոգիական ահաբեկչություն», որը դարձել է Եվրոպայում վերջին տասնամյակների ամենամեծ տեխնածին աղետը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը նպատակ է ունեցել հնարավորինս շատ մարդկանց վնասել և զանգվածային էկոլոգիական վնաս հասցնել նաև շրջական միջավայրին։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ Ուկրաինային է մեղադրել  ամբարտակի փլուզման մեջ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը դա արել են, որպեսզի շեղեն ուշադրությունը զորքերի վերախմբավորումից եւ վնասեն հիդրոէլեկտրակայանի հարակից տարածքների բնակիչներին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսն ասել է․ «Ուկրաինայի իշխանություները հայտնում են, որ առնվազն 40 բնակավայր ամբողջովին կամ մասնակի հեղեղվել է միայն Խերսոնի շրջանում։ Սպասվում է, որ առաջիկայում այդ թիվը զգալիոերն կաճի։ Լուրջ հետևանքներ են սպասվում նաև ՌԴ-ի կողմից վերահսկվող շրջաններում»։

Նա զգուշացրել է, որ Կախովկա ՀԷԿ-ում տեխնածին աղետը «հզոր հարված» կլինի ուկրաինական սննդի արտադրության ոլորտին և բացասաբար կանդրադառնա էլեկտրաէներգիայի արտադրության վրա։ Գրիֆիտսի խոսքով՝ ՄԱԿ-ը պատրաստ է ցանկացած պահի օգնության անձնակազմ ուղարկել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ։

Հիշեցնենք, որ «Կախովկա» ՀԷԿ-ը, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, երեկ վաղ առավոտյան ավերվել է։ Դնեպրից ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։ Նախօրեին Կիևը հայտարարել էր, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է ու փոխարենը տեղի ունեցածում մեղադրում ուկրաինական կողմին։