Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է. ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 6-ին մասնակցել է «Ապահովելով հասանելիություն բոլորին՝ Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրով Կապի եվրոպական գագաթնաժողովին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ինտերնետի կարեւորությանը, հնարավորություններին եւ մարտահրավերներին:

«Վերջին քսան տարիների ընթացքում մարդկությունը զգալի մարտահրավերներ է հաղթահարել եւ նոր տեխնոլոգիական հեղափոխություն է իրականացրել ու այսօր ականատեսն ենք համակարգչային տեխնոլոգիաներով ու ինտերնետի միջոցով կառավարվող մեքենաների ու անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության լայն հասանելիության»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս առաջընթացը ստեղծում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ:

Խոսելով հնարավորությունների մասին՝ նա արձանագրել է, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիության մեծ հնարավորություններ, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել: ԱԺ նախագահի տեղակալն ինտերնետի եւ տեխնոլոգիաների զարգացման համատեքստում խոսել է նաեւ տրանսպորտային ու լոգիստիկ համակարգերի զարգացման կարեւորության մասին:

«Ունենալով գլոբալ տեղորոշման համակարգեր, ինտերնետ` այժմ կարելի է աշխարհի ցանկացած կետում կողմնորոշվել»,- արձանագրել է նա:

Հակոբ Արշակյանի համոզմամբ Հայաստանն ինտերնետի հասանելիության տեսանկյունից բավականին լավ դիրքերում է ամբողջ աշխարհում. դրա մասին են վկայում նաեւ զբոսաշրջիկների արձագանքները: Նրա խոսքով սա ազդում է թե՛ մեր երկրի վարկանիշի, թե՛ զբոսաշրջության զարգացման, թե՛ մարդկանց կյանքի որակի վրա:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ նա կարծիք է հայտնել, որ դրանք առկա են թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է տեղեկատվական անվտանգության, ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումների վերաբերյալ: Խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ այս առումով օրենսդրական մակարդակում աշխատանք է տարվում՝ ընտանիքների, երեխաների, դպրոցների եւ որոշակի խմբերի համար անհրաժեշտ գործիքակազմ ստեղծելու նպատակով:

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում բնակավայրերի 80 տոկոսը լայնաշերտ ինտերնետով ապահովելու նպատակ կա. այս մասին բարձրաձայնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը: Նա հավելել է, որ այժմ արդեն 66,6 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ինչը ներառում է բնակչության 96 տոկոսը: Ըստ փոխնախարարի՝ դա բավականին լավ ցուցանիշ է:

Միջոցառման մասնակիցներին օնլայն ողջունել է համաշխարհային «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգին: Հայաստանում ինտերնետի հասանելիության խնդիրների մասին խոսել է նաեւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանը:

Երկօրյա գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին եւ շահագրգիռ կառույցներին Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ու քննարկել հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունները: Պանելային քննարկումների ընթացքում ներկաներն արձանագրել են, որ ինտերնետ կապն այսօր առաջնահերթությունների շարքում է եւ ստեղծում է հավասար հնարավորություններ համայնքների համաչափ զարգացման համար, անդրադարձել լրացուցիչ ինտերնետ հասանելիության ապահովման մեխանիզմներին: