Հեղեղված բնակավայրեր, դատապարտող հայտարարություններ․ «Կախովկա» ՀԷԿ-ի ամբարտակը վերականգնման ենթակա չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

Ուկրաինական Խերսոնի մարզի «Կախովկա» ՀԷԿ-ն ամբողջությամբ ավերվել է, այն վերականգնման ենթակա չէ։ Վաղ առավոտյան Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը  հաստատել է հիդրոէլեկտրակայանի ամբարտակում պայթյունի փաստը, ավելի ուշ տեսանյութ է տարածվել, որում երևում է պայթյունի պահը։

Միջադեպի համար ուկրաինական և ռուսական կողմերը իրար են մեղադրում։ Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հաղորդագրության համաձայն՝ «ռուսական օկուպացիոն զորքերը պայթեցրել են Կախովսկա հիդրոէլեկտրակայանը»։ ՌԴ-ն հերքում է այս լուրերը՝ իր հերթին Կիևին մեղադրելով համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից ՀԷԿ-ին հարված հասցնելու մեջ։ ՌԴ-ի կողմից գրավված Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը ռուսական պետական լրատվամիջոցների հետ զրույցում նախ հերքել է, որ ՀԷԿ-ի տարածքում պայթյուն է եղել, ապա ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է, որ օբյեկտում «գիշերային հարվածների» հետևանքով փականները քանդվել են, և ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։

Խերսոնի շրջանի ութ բնակավայր և մեկ միկրոշրջան պայթյունի հետևանքով ամբողջովին կամ մասնակի հեղեղվել է։ Խերսոնի տարածաշրջանային ռազմական շրջանի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ կազմակերպվում է ավտոբուսներով բնակիչների տարհանում դեպի Խերսոն քաղաք, ապա Նիկոլաև, այնտեղից էլ՝ Խմելնիցկի, Օդեսա, Կրոպիվնիցկի, Կիև և Ուկրաինայի այլ քաղաքներ։

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարյա Զարիվնայան հայտարարել է, որ «ռուսների կողմից Կախովկա ՀԷԿ-ի պայթեցումը նպատակ ունի խափանել ուկրաինական ուժերի հարձակումը»։ Նա նաև հավելել է, որ հիդրոկայանի պայթյունի հետևանքով Ղրիմն առանց ջրի կմնա։

Մինչ այդ, ուկրաինական «Էներգոատոմ»-ը հաղորդել է Զապորոժիեի ատոմակայանի համար Կախովկա ՀԷԿ-ի պայթեցման «բացասական հետևանքների» մասին։ Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ «Կախովկայի ջրամբարի ջուրն անհրաժեշտ է, որպեսզի Զապորոժիեի ատոմակայանը սնուցում ստանա անվտանգության համակարգի և տուրբինների կոնդենսատորների համար»։ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնել են, որ ՀԷԿ-ի փլուզումը Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությանն անմիջական սպառնալիք չի ներկայացնում։

Ստեղծված իրավիճակին հետևել է նաև Արևմուտքի քաղաքական արձագանքը։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Կախովկայի ամբարտակի փլուզումը «ևս մեկ անգամ ցուցադրում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դաժանությունը»։

Իսկ ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նշել է, որ ցնցված է «ՀԷԿ-ի վրա աննախադեպ հարձակմամբ»՝ պատահածի համար պատասխանատու համարելով Ռուսաստանին։

«Քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացումը միանշանակ որակվում է ռազմական հանցագործություն, և մենք պատասխանատվության կկանչենք Ռուսաստանին ու նրա խամաճիկներին»,- գրել է Միշելը Թվիթերում։

Նշենք, որ դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Զելենսկին հայտարարել էր, որ ռուս զինվորականներն ականապատել են Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակն ու ագրեգատները։ Նա ընդգծել էր, որ եթե ՀԷԿ-ը ոչնչացվի, դա հավասարազոր կլինի զանգվածային ոչնչացման զենքի կիրառման՝ համաշխարհային հանրությանը կոչ անելով կանխել ռուսական նոր ահաբեկչությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։