Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակը քանդվել է․ բնակչությանը տարհանում են

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ուկրաինայի Խերսոնի մարզում քանդվել է Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որի համար  Կիևը մեղադրում է  Ռուսաստանին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական օկուպացիոն զորքերը պայթեցրել են Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը։ Այս պահին ճշտվում է ավերավածության մասշտաբը, ջրի արագությունն ու ծավալը, հեղեղումների հավանական վայրերը։ Բոլոր ծառայությունները գործում են»,- վաղ առավոտյան ֆեյբուքում հայտնել է Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը։

Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը կարճ տեսաուղերձում հաստատել է հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունը։ Նրա խոսքով՝ ջուրը կրիտիկական մակարդակի կհասնի 5 ժամից։ Սկսվել է տեղի բնակչության տարհանումը վտանգավոր շրջաններից։

Ուկրաինայի ՆԳՆ-ն էլ հայտարարել է  ոստիկանության ու Խերսոնի շրջանի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումների աշխատանքի մասին՝ խաղաղ բնակչությանը զգուշացնելու և տարհանելու Դնեպր գետի աջ ափի հնարավոր հեղեղումների գոտիներից։

Միաժամանակ ՌԴ-ն հերքում է իր առնչությունը ամբարտակի քանդմանը։ ՌԴ-ի կողմից գրավված Նովայա Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը ռուսական պետական լրատվամիջոցների հետ զրույցում նախ հերքել է, որ ՀԷԿ-ի տարածքում պայթյուն է եղել, ապա  ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել, որ օբյեկտում «գիշերային հարվածների» հետևանքով փականները քանդվել են, և ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում։