Ո՞վ է ազգությամբ քուրդ Հաքան Ֆիդանը՝ լրտեսական լիազորություններով Թուրքիայի նոր ԱԳ նախարարը․ անդրադարձ

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Թուրքիայի հետախուզության ստվերային և զուսպ ղեկավար Հաքան Ֆիդանը պատրաստվում է դուրս գալ ուշադրության կենտրոն՝ ստանձնելով երկրի դիվանագիտության ղեկը այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան նշանակել է նոր ԱԳ նախարար՝ փոխարինելու Մևլութ Չավուշօղլուին, գրում է Al Monitor-ը։

Ֆիդանը, որը 2010 թվականից գլխավորում է Թուրքիայի ազգային հետախուզական գործակալությունը (MIT), օտար չէ դիվանագիտական աշխարհին։ Վերջին տարիներին, որպես լրտեսության վարպետ, նա զբաղված էր կուլիսային դիվանագիտությամբ ամբողջ աշխարհում դաշնակիցների և թշնամիների հետ: 54-ամյա Ֆիդանը Թուրքիայի նախագահի սակավաթիվ վստահված անձանցից է, որը շարունակաբար զբաղեցրել է տարբեր պաշտոններ 2003 թվականին Էրդողանի վարչապետ դառնալուց հետո: Նախքան հետախուզության ղեկավարի պաշտոնը ստանձնելը նա այն ժամանակ վարչապետ Էրդողանի հատուկ բանագնացն էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) և թուրքական կառավարության միջև այժմ չգործող խաղաղ գործընթացում:

MIT-ում իր նախորդի՝ Էմրե Թաների և հետախուզության այլ պաշտոնյաների հետ Ֆիդանը, ում հայրը, ի դեպ, ազգությամբ քուրդ է, 2009 թվականին մասնակցել է PKK-ի բարձր մակարդակի ղեկավարների հետ բանակցություններին։ Խաղաղության բանակցությունները, որոնք տևել են 2008-2015 թվականներին, նպատակ ունեին լուծում գտնել քրդական խնդրին՝ զինաթափելով խմբին։

Ֆիդանի պաշտոնավարումը MIT-ում, սակայն, բարդ սկիզբ է ունեցել 2010 թվականին՝ արևմտյան և իսրայելական լրատվամիջոցներում հրապարակված քննադատական հոդվածների պատճառով, որոնք կասկածի տակ էին դնում նրա հավատարմությունը Թուրքիայի ավանդական գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և Իսրայելին:

Իսրայել ՊՆ հանգույցյալ նախարար Էհուդ Բարաքը հանրային կերպով դեմ էր արտահայտվել նրա նշանակմանը։ Բարաքը պնդում էր, որ Ֆիդանը սերտ կապեր ունի Իրանի հետ։ Ֆիդանի պաշտոնավարման հետագա տարիներին MIT-ը դարձավ Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանային այլ ուժերի միջև միակ երկխոսության ալիքը, որոնց հետ Անկարայի հարաբերությունները վատթարացել էին։ Ֆիդանը նաև բազմիցս հանդիպել է իր սիրիացի գործընկերների հետ՝ 2022 թվականին Անկարայի և Դամասկոսի միջև Ռուսաստանի միջնորդությամբ բարձր մակարդակով քաղաքական բանակցությունների ընթացքում։

Լրատվամիջոցը նշում է, որ Ֆիդանը հանրության համար մեծ հաշվով մնում է առեղծված, քանի որ զուսպ է իրեն դրսևորում։ Նա կառավարությունում իր կարիերայի ընթացքում որևէ հարցազրույց չի տվել։ Նաև դարձել է առաջին տուժողներից  Էրդողանի ու նրա երբեմնի դաշնակցից թշնամու վերածված ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենի տարաձայնություններից։

2012 թվականը Ֆիդանի կարիերայում շրջադարձային է դարձել Էրդողանի և Գյուլենի շարժման հետ կապված։ Թուրք դատախազը հարցաքննության է կանչել Ֆիդանին և հետախուզության այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեղադրելով նրանց «ահաբեկչական» կապերի մեջ՝ PKK-ի հետ բանակցություններում իրենց դերակատարության համար: Այս քայլը հանգեցրել է մեծ դիմակայության երկրի հետախուզության և դատական համակարգի միջև: Ֆիդանը և հետախուզության մյուս աշխատակիցները Էրդողանի հրահանգներին համապատասխան հրաժարվել են ականջալուր լինել կանչերին։ Հակամարտությունից հետո Էրդողանի իշխող կուսակցությունն ընդունել է օրինագիծ, որը գաղտնի մարմնին տալիս է օրինական վահան և ընդլայնում նրա իշխանությունը:

Ֆիդանին և նրա գործընկերներին հարցաքննության կանչած դատախազն ավելի ուշ դատապարտվել է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Գյուլենի շարժման հետ կապերի համար։ Ֆիդանին իր կարիերայի սկզբից վերագրում են զգուշավոր մոտեցում գյուլենականների նկատմամբ։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական հետախուզությունը ստանձնել է գյուլենականներին պետական ​​բյուրոկրատիայից հետապնդելու և մաքրելու առաջնորդությունը։ Բացի այդ, Ֆիդանի գլխավորությամբ MIT-ը կարևոր դեր է խաղացել Սիրիայի քրդական խմբավորումների դեմ Թուրքիայի պայքարում:

Ֆիդանը նաև ուղեկցել է Էրդողանին և արդեն նախկին ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին բարձրաստիճան արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, հատկապես՝ Վաշինգտոն և Մոսկվա:

Լրատվամիջոցն անդրադարձում նաև գրում է, որ ունենալով ռազմական կրթություն՝ Ֆիդանը ծառայել է Գերմանիայում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման կորպուսի հետախուզության և գործողությունների հրամանատարությունում: Նրա դեբյուտը պետական ծառայության մեջ եղել է 2003 թվականին, երբ նշանակվել է երկրի միջազգային օգնության գործակալության ղեկավար՝ մինչև 2007-ը, երբ դարձել է այն ժամանակ վարչապետ Էրդողանի փոխքարտուղարի տեղակալը և նրա հատուկ բանագնացը:

Հավելենք, որ Հաքան Ֆիդանին MIT-ում փոխարինելու է Էրդողանի մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը։

Էմմա Չոբանյան