Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի երկու ուղղությամբ խախտել է հրադադարը․ հայկական կողմը կորուստներ չունի․ ԱՀ ՊՆ
Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի. տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։