Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության 242 ամյակը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242 ամյակը՝ զայդեկո երաժշտությամբ, հյուրասիրությամբ ու հրավառությամբ զուգորդված մի գեղեցիկ ամառային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ դեսպանատան տարածքում: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը  հայտնեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերության վերաբերյալ:

 

Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, որ ԱՄՆ հիմնադիր հայրերը հանուն անկախության վտանգեցին իրենց կյանքը: «Նրանք անկախություն հռչակեցին ոչ նրա համար, որ իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը, այլ նրա համար, որ ձևավորեն մի համակարգ, որտեղ Աստծո կողմից տրված իրավունքները երաշխավորված կլինեն: Եվ այսօր ամերիկյան հեղափոխական ոգին մենք տոնում ենք նոր Հայաստանում, որտեղ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ռիսկի դիմեց և կանգնեց հանուն իր իրավունքների: Այն ինչին մենք ականատես եղանք այս գարնանը մի շարժում էր, որին լիցք էին հաղորդում երիտասարդները, ովքեր իրենց երկրի համար նոր սկիզբ էին նախանշում», – ասաց դեսպան Միլսը: Նա գոհունակությամբ փաստեց, որ ներկա պետական կառավարման ու քաղաքացիական հասարակության առաջնորդների շարքում շատերը ԱՄՆ դեսպանության կրթական փոխանակման ծրագրերով ուսանել են ԱՄՆ-ում և վերադարձել նոր մտքերով ու գաղափարներով: «Այժմ նրանք պատրաստ են փոփոխությունների իրենց հայրենի երկրում՝ ձևավորելու թափանցիկ ժողովրդավարական հասարակություն, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը և որտեղ պաշտպանված են բոլորի իրավունքները»:

 

Հատուկ այս առիթով Հայաստան է ժամանել Դուեյն Դոփսի և Զայդեկո Հելռեյզերռս խումբը՝ դեսպան Միլսի ծննդավայր Լուիզիանա նահանգից: Հուլիսի 4-ին ժամը 17:00 ՀԲԸՄ-ի համաժողովների դահլիճում երաժիշտները կխոսեն Նյու Օռլեանում մշակույթների միախառնման արդյունքում ձևավորված զայդեկո երաժշտության մասին, ապա նույն օրը ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա խմբի բացօթյա անվճար համերգը, որին աջակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:

 

 

1776թ. հուլիսի 4-ին ընդունվեց ԱՄՆ անկախության հռչակագիրը և այդ օրվանից ի վեր ամեն տարի հուլիսի 4-ը նշվում է որպես ԱՄՆ Անկախության օր: