Ուկրաինան հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում չի հրավիրվի դաշինք․ Բրիտանիայի ՊՆ ղեկավար

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա Վիլնյուսում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պետք է իրատես լինենք և ասենք՝ դա Վիլնյուսում չի լինի։ Դա շուտով տեղի չի ունենա»,- ասել է Ուոլեսը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին «չկրկնել անցյալի սխալները՝ չափազանց շատ խոստումներ տալով» թեկնածուներին:

Նա խոստովանել է, որ որոշ երկրներ կարող են Ուկրաինայի հետ «փոխադարձ պաշտպանական համաձայնագրեր» կնքել և երկարաժամկետ ծրագրեր ընդունել՝ երկրի ռազմական ներուժը զարգացնելու համար։ Դա կարող է երաշխավորել, որ երկիրը, որը կորոշի ներխուժել Ուկրաինա, «ծանր գին կվճարի»։

Ըստ Ուոլեսի՝ նման մոտեցումը կարող է զսպել Ռուսաստանին, քանի որ, նրա կարծիքով, «ռուսական ցամաքային ուժերը զգալիորեն կսպառվեն առաջիկա 10 տարիների ընթացքում»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից կոնկրետ քայլեր է ակնկալում երկրին դաշինք ընդունելու և «անվտանգության երաշխիքների ճանապարհին»։

Հավելենք, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ը։

Էմմա Չոբանյան