Դիահերձարաններում ստուգումներ կիրականացվեն

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այս տարի ստուգումներ է իրականացնելու հանրապետության դիահերձարաններում։ Տեսչական մարմնի 2023 թ-ի ստուգման ծրագրում ներառված է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, այդ թվում՝ կենտրոնի բոլոր բաժինները:

Մոտ 2 տարի առաջ այս օրերին սոցիալական ցանցներում բուռն քննարկումներ ծավալվեցին Աբովյանի դիահերձարանում արձանագրված իրավիճակի շուրջ․ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում երևում էր, թե ինչպես են 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մասունքները պահվում պոլիէթիլենային տոպրակների մեջ, նկուղում՝ հատակի վրա: Տեղեկությունը տարածվելուց հետո Առողջապահության նախարարությունը դիերը տեղափոխեց այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված, նախարարն էլ հանրությոնից ներողություն խնդրեց։

ԱԱՏՄ-ից Factor.am-ի հարցմանն ի պատասխան չեն մանրամասնել, թե ինչ ստուգում է իրականացվելու, միայն նշել են՝ թեմատիկ ստուգում։ Մեր հարցին՝ ե՞րբ է նախատեսվում ավարտել ստուգումը, տեսչական մարմնից հարկ չեն համարել պատասխանել․ ընդամենը մեջբերել են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպմա և անցկացման մասին» ՀՀ օրենքի դրույթը՝ «ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, իսկ անհրաժեշտության դեպքում ստուգումը կարող է երակարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր»։

ԱԱՏՄ-ից հավաստիացրել են, թե «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում տեսչական մարմինը նախկինում թեմատիկ ստուգում չի իրականացրել, նաև դիմում-բողոքի հիման վրա վարչական վարույթ չի հարուցել։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ մեզ վստահեցրին, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյան քաղաքում գտնվող դատաբժշկական փորձաքննությունների բաժինը համալրված է սառնարանային համակարգով, որը համապատասխանում է սահմանված ստանդարտներին։

«ՊՈԱԿ-ի, ինչպես Աբովյան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում, այնպես էլ մյուս մարզային բաժիններում պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմանները, վերջիններիս վերահսկողությունը իրականացվում է ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության կողմից»,- նշել են նախարարությունից։

2 տարի առաջ բացահայտված փաստի կապակցությամբ քննարկում եղավ նաև ՀՀ կառավարության նիստում, որտեղ Քննչական կոմիտեի այն ժամանակվա ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով: Կես տարի տևած քննությունից հետո 2021 թ․ դեկտեմբերի 16-ին վարույթն իրականացնող մարմինը կարճեց քրեական գործով վարույթը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել են, որ կարճման հիմքը ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց և համապատասխան աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայությունն է։

Անի Թամրազյան