Վրաստանում երեխաների 38 տոկոսն ունի նյութական և սոցիալական կարիքներ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Երեխաների բարեկեցության վերաբերյալ նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում երեխաների 38 տոկոսը նյութական և սոցիալական կարիքներ ունի:

Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն՝ հետազոտությունն իրականացրել է ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։

Հետազոտության նպատակն է պարզել Վրաստանում ապրող երեխաների բարեկեցության մի քանի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ կրթություն, առողջապահական ծառայությունների և սոցիալական օգնության հասանելիություն, անվտանգ միջավայր տանը, նյութական և սոցիալական կարիքներ և այլն։

Ուսումնասիրությունը պարզել է.

Նախադպրոցական տարիքի երեխաների 28 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։

Հատկանշական է, որ 22 տոկոսը չի հաճախում ծնողների ընտրությամբ, իսկ 6 տոկոսն այլ խոչընդոտների պատճառով: Ամենատարածված խոչընդոտներն են որոշ գյուղերում նախադպրոցական հաստատությունների բացակայությունը։
2021-2022 ուսումնական տարում 6-17 տարեկան երեխաների 98 տոկոսը հաճախել է դպրոց, համալսարան և/կամ ստացել մասնագիտական ​​կրթություն, մինչդեռ երեխաների մինչև 2 տոկոսը մնացել է կրթական համակարգից դուրս։

6-17 տարեկան երեխաների 19 տոկոսն օգտվում է մասնավոր ուսուցիչների ծառայություններից, նույնքան էլ՝ 19 տոկոսը ցանկանում են, բայց չեն կարողանում օգտվել նշված ծառայությունից։ Մասնավոր ուսուցիչների ծառայություններ ստանալու ամենատարածված խոչընդոտը ֆինանսների բացակայությունն է։

Ուսումնական նյութերի բացակայությունը ևս էական խնդիր է. երեխաների 45 տոկոսը չունի գոնե մեկ ուսումնական առարկա։ Երեխաների կողմից ամենից հաճախ բացակայող ուսումնական առարկաները նոութբուքերն են/համակարգիչները (29 տոկոս), որին հաջորդում են նկարչական նյութերը, գրքերը և երաժշտական ​​գործիքները:

Նշենք, որ այսօր՝ հունիսի մեկին, աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև Վրաստանում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։