Էրդողանի վերընտրվելուց հետո Թուրքիայից ուղեղների և ստեղծագործողների նոր արտահոսք է կանխատեսվում

Էրդողանը դրոշի մոտ

Լուրեր

11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
Բոլորը

36-ամյա թուրք նկարիչ Բուղրա Էրոլը վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատել է Բեռլինի և Ստամբուլի միջև, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրելու՝ իր համաքաղաքացիների որոշումը ստիպել է նրան վերջնականապես արվեստանոցը տեղափոխել Գերմանիա:

«Վերջին տասնամյակում ինձ նման արվեստագետների կյանքը դժվար է եղել, և վերջին ընտրությունների արդյունքն էլ վերջնակետն էր»,- ասել է նա AFP-ին, որին վկայաչում է Turkish Minute-ը։

Գերմանիայում բնակվող թուրք արվեստագետներն ու մտավորականները մտավախություն ունեն, որ ընտրություններում Էրդողանի պատմական հաղթանակից հետո ստեղծագործ երիտասարդների մի ամբողջ սերունդ կլքի Թուրքիան։ Էրդողանն աճող տագնապ է առաջացրել այլախոհության դեմ իր ճնշումներով. 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո հազարավոր ընդդիմադիրներ և ակտիվիստներ բանտարկվել են:

Բեռլինում բնակվող արվեստագետ, գիտնական Իշըլ Էղրիքավուքը կարծում է, որ իր հասակակիցներից շատերը կնախընտրեն հեռանալ Թուրքիայից:

«Մարդիկ գնալով ավելի շատ են հեռանում 2013-ի Գեզի այգու բողոքի ցույցերից հետո, վերջին տարիներին նույնպես այդ թիվն աճել է։ Ոմանք սպասում էին ընտրությունների արդյունքին, իհարկե, որոշելու՝ գնալ, թե՞ մնալ։ Եվ կարծում եմ՝ այս արդյունքով ուղեղների արտահոսքը կշարունակվի»,-ասել է նա։

Գիտնականը նշել է, որ, այնուամենայնիվ, Էրդողանը հաղթել է շատ մոտ տարբերությամբ։ Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Էրդողանն այլևս այդքան էլ ուժեղ չէ, և երկրի կեսը նրան չի աջակցում։ Էղրիքավուքը նաև տեսնում է «հուսահատություն կամ տխրություն ընդդիմության մեջ, կամ ավելի լայնախոհ և ազատական մարդկանց մեջ, որոնք ավելի շատ ազատություն են ուզում»:

Գերմանիայում թուրքական սփյուռքն ամենամեծն է՝ այս երկրում 3 մլն թուրք է բնակվում։ Գերմանիայում թուրքերի հստակ մեծամասնությունը քվեարկել է Էրդողանի օգտին՝ ինչպես մայիսի 14-ին կայացած առաջին ընտրություններում, այնպես էլ մայիսի 28-ին կայացած երկրորդ փուլի ժամանակ։

Տեղի որոշ քաղաքական գործիչներ նույնպես հիասթափություն են հայտնել ընտրությունների արդյունքներից, այդ թվում՝ Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը, որը թուրքական արմատներ ունի: Օզդեմիրը Թվիթերում Էրդողանի կողմնակիցներին մեղադրել է նրա հաղթանակը տոնելու մեջ՝ «առանց պատասխան տալու իրենց քվեարկության հետևանքների համար»։

Վտարանդի լրագրող Ջան Դյունդարը ևս կարծում է, որ շատ երիտասարդ ստեղծագործողներ այժմ կլքեն Թուրքիան։

«Երկիրն այժմ անտանելի է երիտասարդների համար բոլոր իմաստներով՝ տնտեսապես, հոգեբանորեն, սոցիոլոգիապես, առօրյան ավերված է, տնտեսական պայմանները սարսափելի են»,- ասել է նա լրատվամիջոցին։

Դյունդարը նշել է, որ, այնուամենայնիվ, Թուրքիայից ավտոկրատ իշխանությունը հեռացնելու հույս կա։

«Թուրքիան ճիշտ ժողովրդավարական երկիր չէ, ինչպիսին Ֆրանսիան կամ Գերմանիան են, բայց դա նաև Բելառուսը կամ Իրանը չէ», – հավելել է նա։

Էմմա Չոբանյան