Մոսկվայից հետո՝ Քիշնև․ այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Շոլց-Մակրոն-Միշել հնգակողմ հանդիպում

Լուրեր

26.08.2026 | 09:43
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գագիկ Ծառուկյանի հետ կապված մի շարք անշարժ գույքերի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական  բանակցությունները տեղի կունենան այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայի մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումն ընդլայնված է, հնգակողմ ձևաչափով․ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին կմիանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան արևմտյան լրատվամիջոցներ հետ զրույցում հայտարարել էր ԵՔՀ երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին։ Այնինչ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ Քիշնևի բանակցությունների արդյունքում խաղաղության պայմանագրի ստորագրում  նախատեսված չէ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- Factor.am-ին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևը հանդիպել էին մայիսի 25-ին Մոսկվայում։ Վլադիմիր Պուտինի կազմակերպած եռակողմ հանդիպումը տևել է մոտ 20 րոպե և ավարտվել մոտ ապագայում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նիստ անցկացնելու պայմանավորվածությամբ, սակայն համատեղ հայտարարություն չէր տարածվել։

Տաթև Ֆռանգյան