Ամերիկացի սենատորներն առաջարկել են Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ ստեղծել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ամերիկացի  երկու սենատորներ առաջարկել են Ռուսաստանի համար հատուկ միջազգային տրիբունալ ստեղծել՝  Ուկրաինայի դեմ ապօրինի ագրեսիայի հետ կապված հանցագործությունները քննելու համար, գրում է VOA-ն։

Բանաձևի նախագիծն առաջարկել են դեմոկրատ սենատորներ Բեն Քարդինը` Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամը, և Թիմ Քեյնը` Սենատի արտաքին հարաբերությունների և զինված ծառայությունների հանձնաժողովների անդամը:

Սենատորները հատուկ տրիբունալի անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն վավերացրել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությունը, ինչի պատճառով ՄՔԴ-ն իրավասություն չունի այս հարցում։

Բանաձևի նախագծում ասվում է, որ ռուսական զինված ուժերը «զանգվածային վայրագություններ են իրականացրել Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված Բուչա, Իրպեն, Խերսոն, Իզյում, Մարիուպոլ, Դնեպր և այլ ուկրաինական քաղաքներում, այդ թվում՝ բռնաբարություններ, արտադատական սպանություններ, անօրինական բռնություններ և սպառնալիքներ խաղաղ բնակչության դեմ»։

Բանաձևը վայրագությունների համար ուղղակիորեն մեղադրում է նախագահ Վլադիմիր Պուտինին և կոչ է անում Սպիտակ տանը բանաձև առաջարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ ամենաբարձր մակարդակով պատասխանատվություն ապահովելու համար: