Համաշխարհային պրեմիերա Տաթևի վանքում

Լուրեր

22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
Բոլորը

Տաթևի վանքի բակում տեղի է ունենալու «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան. տեղեկացնում է IDeA հիմնադրամը:

 

Ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լոռան Գոդեն, իսկ երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Հեղինակները գրել են այս ստեղծագործությունը՝ ոգեշնչվելով Տաթևի վանական համալիրի հարյուրամյակների պատմությամբ, ցանկանալով ցույց տալ հոգևոր արժեքների հավերժական ուժը։

Ստեղծագործությունը կատարելու են Ռոլան Հայրապետյանի ղեկավարած ֆրանսիական Musicatreize համույթը և Ֆրանսիական ռադիոյի ու Տաթևի մանկական երգչախմբերը:

 

Նույն ստեղծագործությունը հնչելու է նաև Դիլիջանում ՝ քաղաքի ամֆիթատրոնում, հուլիսի 7-ին՝ ժամը 18:00ին:

 

IDeA հիմնադրամն ու «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամն այս համերգային ծրագիրը կազմակերպում են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովին ընդառաջ: