Պետությունը պարտավոր է վերանայել օրենսդրական կարգավորումները․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Այսօր՝ մայիսի 31-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցավ պանելային քննարկում «Անկախ լրատվամիջոցների հզորացման կարևորությունը ապատեղեկատվության դեմ պայքարում» թեմայով:

Քննարկումը վարում էր «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի նախագահ Արևիկ Սահակյանը: Նրա դիտարկմամբ՝ հանրությունն ունի իրավունք՝ ստանալու հավատարժան տեղեկատվություն, մինչդեռ շատ հաճախ ոչ որակյալ լրատվություն է մատուցվում և փորձ է արվում դա արդարացնել առկա խոչընդոտներով։

Անդրադառնալով Սահակյանի հարցին, թե ինչ կարող է անել լրագրողական հանրությունը՝ ինքնակարգավորման ավելի հստակ չափորոշիչներ մշակելու համար, որպեսզի անբարեխիղճ լրատվամիջոցն ուղղակի հեռացվի լրագրողական համքարությունից, Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Աշոտ Մելիքյանը նկատեց․ «Աշխարհով մեկ ոչ որակյալ լրատվությամբ զբաղվելը այն պայմաններում չէ, որ ոչ ձեռնտու չլինի։ Դեղին մամուլը միշտ ավելի շատ տպաքանակ է ունեցել, քան որակյալ մամուլը»։
Մելիքյանի դիտարկմամբ՝ որպեսզի հաղթահարվի ապատեղեկատվությունը, անելիք ունի և՛ պետությունը, և՛ լրագրողական հանրությունը, և՛ հասարակությունը։

«Հասարակությունը չի կարող ձեռքերը ծալել ու ասել՝ ինձ որակյալ տեղեկատվություն մատուցեք․ պետք է ապատեղեկատվությունը, վիրավորանքը, ատելության խոսքն ու զրպարտությունը մերժելու սոցիալական պահանջ ձևավորվի։
Իսկ պետությունն, իհարկե, պարտավոր է օրենսդրական կարգավորումները վերանայել և այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կխրախուսեն որակյալ լրատվությունը և կնպաստեն ապատեղեկատվության նվազմանը։
Ինչ վերաբերում է լրագրողական հանրությանը, ապա ամենամեծ պարտավորությունը հենց նրանցն է․ ժամանակակից աշխարհն ապատեղեկատվության դեմ պայքարելու ավելի էֆեկտիվ միջոց չունի, քան «ֆակտ չեքինգի» հնարավորինս ընդլայնումը, «ֆակտ չեքինգը» պետք է դարձնել մեդիագրագիտության կարևորագույն բաղկացուցիչը։

Եթե չի ստացվում լրագրողական դաշտի ինքնակարգավորումը, հնարավոր է ավելի էֆեկտիվ լինի համակարգավորումը, այսինքն՝ ինքնակարգավորումը օրենսդրական կարգավորման հետ»։

Նշենք, որ Ժողովրդավարության հայկական ֆորումը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։