Դեպի անվտանգ ապագա. այս ճանապարհին ԱՄՆ-ն ձեր կողքին է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
Բոլորը

«Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների՝ ժողովրդավարության ասպարեզում իրենց անսասան հանձնառության համար»,- «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

«Սրանով Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա», – նշեց դեսպանը՝ հավելելով, որ անչափ հպարտ է այն աշխատանքով, որ Միացյալ Նահանգները հայ հասարակության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

«Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը և հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից։

ԱՄՆ-ն աջակցում է ձեր ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։

Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ և ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը, խոսքի ազատությունը։

Մենք նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունը և խրախուսելով Հայաստանի ամուր քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը։

Միասին կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը գերակայում են», – հայտարարեց դեսպան Քվինը։

Մանրամասները՝ տեսանյութում։