ՀՀ ժողովրդավարությանը սպառնացող ներքին վտանգ չկա, դրանք արտաքին են. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է։ Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում ընդգծեց ՀՀ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ 2018 թվականին տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և մենք ասում էինք, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, շատերը կասկածով էին վերաբերվում, որովհետև ասում էին, որ հետհեղափոխական էյֆորիայի պայմաններում կառավարությունը առանձնապես ազատությունները սահմանափակելու կարիք չունի էլ։ Բայց այն փաստը, որ ժողովրդավարության հայկական ֆորումը առաջին անգամ մեր երկրում տեղի ունեցավ 2022 և ոչ թե 2019 թվականին, խոսուն փաստ է, որովհետև երբ մենք ընդգծում էինք 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ լինելը, էլի դա որոշակիորեն դրվում էր հարցականի տակ՝ իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրություններն այլ պայմաններում»,- նշեց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց, որ այլ պայմաններում ընտրությունները նույնպես տեղի ունեցան՝ նկատի ունենալով 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին նախորդել էր Արցախյան 44-օրյա պատերազմը։
Փաշինյանը նկատեց՝ այդ դեպքում էլ արձանագրեցին, որ այդ այլ պայմաններում ընտրություններն ամենևին էլ պակաս ազատ և ժողովրդավարական չեն։

Նրա խոսքով՝ այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ամենևին էլ հանգամանքների բերումով տեղի ունեցած պատահականությունների արդյունք չէ, այլ գիտակցված քաղաքական կուրս է, որը Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը վարում են։
Վարչապետը շեշտում է՝ շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ դեռ ընթացքի մեջ են, որոնք իրենց հետ պիտի բերեն մարդու իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակ, օրենքի գերակայության ավելի բարձր մակարդակ, հակակոռուպցիոն քաղաքականության ավելի բարձր մակարդակ։

Փաշինյանը համարում է, որ այն տնտեսական բարձր աճը, որ Հայաստանն այսօր ունի, նաև տնտեսական ազատությունների արդյունք է․ եթե տնտեսությունը կառավարելի լիներ և կառավարվող լիներ պետության կողմից, հատկապես հետպատերազմյան շրջանում շատ լուրջ և խորը խնդիրներ կունենայինք, բայց, քանի որ այդ ազատությունները հասել են նաև տնտեսության մակարդակ, ամենադժվար և վճռական պահին այդ ազատությունները եկան օգնության։

Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա։ Բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են, որոնք հանրահայտ են և բոլորին տեսանելի։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի կարողանան ապացուցել, որ ժողովրդավարությունը ի վիճակի է նաև անվտանգություն ապահովել։

Ժողովրդավարությունը շարունակելու է լինել Հայաստանի հիմնական բրենդը։ Փաշինյանը հույս ունի, որ այն նաև հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը։
Նրա խոսքով՝ այս եռամիասնությունն է, որը պետք է ծառայի բուն նպատակին։ «Մենք խոսում եք ազատությունների մասին, բայց ազատությունը գերնպատակ չէ, ազատությունը միջոց է՝ ապահովելու մարդու բարեկեցությունը և երջանկությունը։ Սա է այն բարձրագույն նպատակը, որը մենք մեր առաջ դնում ենք, որովհետև մեր խնդիրը հետևյալն է, որ ազատության և ժողովրդավարության պայմաններում մարդը Հայաստանում լինի բարեկեցիկ, լինի պաշտպանված, լինի երջանիկ, կարողանա զբաղվել իր սիրած գործով և իր սիրած գործի արդյունքներով ապահովի սեփական բարեկեցությունը և նաև՝ երկրի բարեկեցությունը։ Իհարկե, ժողովրդավարությունը, մեր ընկալմամբ, սրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, և մենք պետք է ապահովենք ինստիտուցիոնալ մնացած պայմանները նույնպես, որպեսզի այս տեսլականը դառնա իրականություն»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։