ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների աշխուժացումն ու կոչ անում խուսափել խաղաղ գործընթացը վտանգի տակ դնող քայլերից

Լուրեր

19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ։

Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում աշխուժացել է, ինչը Եվրամիությունը ողջունում է։ ԵՄ-ն կարծում է, որ կարևոր է «պահպանել այս պատմական թափը» և խուսափել քայլերից, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունը, որոնք կարող են վտանգի տակ դնել խաղաղության գործընթացը:

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում կայացած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից հետո, մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել առաջնորդների հանդիպումը՝ հունիսի 1-ին Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում նախատեսված մեկ այլ հանդիպումից առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են նաև Մոսկվայում։

«Բրյուսելում նրանք կենտրոնացել են մի քանի առանցքային թեմաների վրա, ինչպիսիք են սահմանային խնդիրները, մարդասիրական խնդիրները և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Այդ ժամանակից ի վեր ղեկավարները հրապարակավ վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմաթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառ․կմ) և Ադրբեջանի (86,600 քառ կմ) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Մենք ողջունում ենք մայիսի 22-ին այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  համարձակ հայտարարությունը և երկկողմ սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու Հայաստանի հստակ պատրաստակամությունը։ Մենք ողջունում ենք նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 25-ի հայտարարությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ քանի որ զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարևոր է քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորելու, ներգրավվելու և առաջնորդություն ցուցաբերելու համար՝ համապարփակ կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի լուծումներին հասնելու համար:

Ըստ ԵՄ-ի՝ չնայած հակամարտությունների բարդ պատմությանը՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով, որին էլ հանձնառու են աջակցել։

Ի դեպ, ԵՄ հայտարարության մեջ չի ասվում՝ ինչպիսին է վերաբերունքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ, երբ նա սպառնում էր Հայաստանին ու Արցախին նոր ռազմական գործողություններով ու էթնիկ զտմամբ։

Էմմա Չոբանյան