Գիշերը ՌԴ-ն հարվածել է Կիևին, իսկ առավոտյան ԱԹՍ-ների հարձակում է եղել Մոսկվայի վրա

Լուրեր

15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը
15.09.2026 | 10:15
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ երեքշաբթի գիշերը Կիևի վրա ռուսական անօդաչու սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Գոլոսեևսկի թաղամասի բազմահարկ շենքում, իսկ Պոդոլսկի թաղամասում բնակելի տուն է հրդեհվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Կլիչկոյի խոսքով՝ Գոլոսեևսկի թաղամասու բազմաբնակարան շենքում հրդեհից 1 մարդ է զոհվել,  20 բնակիչ տարհանվել է։

Շենքի վերջին երկու հարկերն ավերվել են։ Չի բացառվում, որ փլատակներում մարդիկ կան։ Պոդոլսկի շրջանում տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան՝ այնտեղ աշխատում են շտապօգնության ծառայությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքի Դառնիցկի թաղամասում բեկորների անկման պատճառով առանձնատուն է բռնկվել, իսկ Պեչերսկի շրջանում՝ երեք մեքենա։

Կիևի գրոհներից հետո լուրեր տարածվեցին Մոսկվայում շենքերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին։ ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, տուժածներ չկան։
Ըստ այդ տեղեկությունների՝ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին: Քանդվել են տան ճակատային մասն ու ապակեպատ հատվածը: Երկրորդը հարվածը եղել է Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքին:
Ավելի վաղ ռուսական տելեգրամյան ալիքները գրել էին, որ մայրաքաղաքում առավոտյան ժամը 4-ին պայթյունների ձայներ են լսվել։