Դիմել եմ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին գերմանական ընկերության և Ադրբեջանի միջև ռազմաարդյունաբերական համագործակցության հարցով. Աշոտյան
Քաղաքականություն
03.07.2018 | 13:41ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Այսօր պաշտոնապես դիմել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին գերմանական Rheinmetall ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։
Նամակը ներկայացնում եմ ստորև։
Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաև Գերմանիա֊Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին։
Ընթացքի մասին կտեղեկացնեմ»,- գրել է նա: