Փաշինյանի ակնկալիքը Անկարայից․ ինչպես կընթանա կարգավորման գործընթացն Էրդողանի վերընտրվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:33
Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. Բետելի հետ նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15.12.2025 | 20:27
2015-ին շուռ եկած տոնածառը վերադարձել է Գյումրիի հրապարակ․ 24 մլն դրամ՝ վերանորոգման ու ձևավորման համար
15.12.2025 | 20:25
Սենց ո՞ւր ենք ուզում հասնենք, աստղաբաշխական թվեր են. Yandex-ի վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:12
Գյանջայում ընթանում է Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը
15.12.2025 | 20:00
«Նոա»-ն` պատմական նվաճման շեմին․ ինչ սպասել հաջորդ խաղերում․ զրույց Էդուարդ Քալանթարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 19:50
89 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար
Բոլորը

Հայկական կողմը Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակելու հույսեր ունի․ այսօր խորհրդարանում «2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության» քննարկումների ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնելու։

Դեռ երեկ, երբ հայտնի դարձան Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները, Փաշինյանը շնորհավորել էր էրդողանին։ Թվիթերի իր էջում Փաշինյանը գրել էր՝ ակնկալում են շարունակել համատեղ աշխատանքը՝ երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ ավելի քանի մեկ տարի առաջ մեկնարկած կարգավորման գործընթացը վերջին շրջանում, ըստ էության, այնքան էլ հարթ չէ։ Ամեն ինչ սկսվեց Երևանում «Նեմեսիս» գործողության արձանի տեղադրումից հետո։ Թուրքիան դատապարտեց արձանի տեղադրումը, փակեց օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար։

Անկարայից նաև սպառնալիքներ հնչեցին։ Արտգործնախարարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարում էր՝ եթե արձանը չհանվի, ապա պատասխան այլ քայլեր ևս կլինեն։ Հայաստանից ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, թե արձանի տեղադրումը եղել է քաղաքային իշխանության նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանը դա որակեց սխալ որոշում։ Չնայած սրան՝ Անկարան թեմայի առնչությամբ կոշտ հռետորաբանությունը չի փոխում։

Հնարավո՞ր է ընտրական գործընթացից հետո թուրք պաշտոնյաների մոտեցումը մեղմվի, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այս հարցում լավատես չէ։ Մինչ օրս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են չորս անգամ։ Վերջին հանդիպումը անցած տարի ամռանն էր։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Մինչ օրս, սակայն, այդ ուղղությամբ դեռ տեսանելի քայլեր չկան։

Ու թեև «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի տեղադրման ֆոնին պաշտոնական Անկարան ձեռք բերված պայմանավորվածությունները չեղարկելու որևէ հրապարակային հայտարարություն չի արել, թուրքագետը քիչ հավանական է համարում, որ դրանք առաջիկայում կյանքի կոչվեն։ Թուրքիայիում տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ հայկական կողմը փրկարար ջոկատ և մարդասիրական աջակություն ուղարկեց աղետի գոտի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիայի հետ հումանիտար կապը կարող է նպաստել քաղաքական երկխոսության բարելավմանը։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թեև վստահ է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում շահագրգիռ չէ, միևնույն է, արձանագրում է՝ եթե նախագահական ընտրություններում հաղթեր Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ապա հարաբերությունների կարգավորման գործընթացում աննշան փոփոխություն գուցե լիներ։ Ու թեև ի սկզբանե կողմերը հայտարարում էին, թե գնում են հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ուղղությամբ, այդուհանդերձ, թուրքագետը վստահ է՝ անգամ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրից ստորագրումից հետո Թուրքիան կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր չի նախաձեռնի՝ առաջ քաշելով Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան