Ճապոնիան սպառնացել է ոչնչացնել Հյուսիսային Կորեայի հետախուզական արբանյակը՝ դրա արձակման դեպքում

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան իսկապես ծրագրում է մոտ ապագայում հետախուզական արբանյակ արձակել։ Այս մասին հաղորդում է ճապոնական NHK-ն։

«Մինչ այժմ Հյուսիսային Կորեան փորձարկում էր իր հրթիռային տեխնոլոգիան արբանյակների արձակման քողի տակ, սակայն վերջերս պարբերաբար հրթիռներ էր արձակում։ Եթե նրա հրթիռային տեխնոլոգիան հասել է համապատասխան մակարդակի, ապա հավանական է, որ այս անգամ նա իսկապես ծրագրում է հետախուզական արբանյակ արձակել»,- նշել է ՊՆ պաշտոնյան։

Պաշտպանության նախարարության մեկ այլ պաշտոնյա հիշեցրել է, որ սեփական հետախուզական արբանյակի առկայությունը ներառվել է երկու տարի առաջ ընդունված ԿԺԴՀ-ի ազգային պաշտպանության զարգացման ծրագրում։

Երկուշաբթի Ճապոնիայի առափնյա պահպանությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր է մայիսի 31-ից հունիսի 11-ն արձակել երկրի առաջին հետախուզական արբանյակը։

Համապատասխան ծանուցում է ստացվել Փհենյանից։ Այս կապակցությամբ Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ միջոցներ կձեռնարկեն արբանյակով ԿԺԴՀ բալիստիկ հրթիռը ոչնչացնելու համար, ինչպես նաև կկանխի դրա բեկորները՝ Ճապոնիայի վրա ընկնելը։

Միաժամանակ, Ճապոնիայի նախարարների կաբինետը Փհենյանին կոչ է արել հրաժարվել արբանյակի արձակումից։

Տաթև Ֆռանգյան