Լարսի անցակետում կանգնած և օրերով հերթում սպասող հարյուրավոր հայ վարորդների նման նախարարը չգիտի՝ խնդիրը երբ կլուծվի

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մի քանի օր է`Հայաստանից Ռուսաստան մեկնած հարյուրավոր բեռնատարներ կանգնած են Լարսի սահմանին։

Վրացական և ռուսական կողմը թույլ չի տալիս հայ վարորդներին հատել սահմանը։

Հետաքրքրական է, որ վարորդների համար սահմանային անցակետում առաջացած կուտակումների վերաբերյալ որևէ հստակ պատճառաբանություն ո՛չ ռուսական կողմը, ո՛չ վրացական կողմը չի բերում, ինչն էլ հարուցել է հայ վարորդների դժգոհությունը, քանի որ բեռնատարներից շատերով Հայաստանից արտահանվում է ծիրան, որը ենթակա է փչացման։

Արդյոք հայկական կողմը փորձել է կապ հաստատել ռուսական և վրացական կողմի գործընկերների հետ հասկանալու խնդրի էությունը, ինչ քայլեր է այս առումով ձեռնարկում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը․Factor.am-ը փորձեց ճշտել այդ գերատեսչությունից։

Նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լարսում հայ վարորդներին թույլ չեն տալիս հատել վրացական սահմանը, քանի որ առաջացել են տեխնիկական խնդիրներ․ «Բանն այն է, որ վրացական անցակետում ներդրվել է հերթերի ամրագրման նոր կարգ, ինչը դանդաղեցնում է մենքենաների բացթողնման գործընթացը։ Նախարար Աշոտ Հակոբյանն այս  խնդրին տեղյակ է, բանակցում է և՛ վրացական, և՛ ռուսական կողմի հետ, որպեսզի խնդիրը լուծվի»։

Թե խնդիրը ինչ ժամկետում կլուծվի, նախարարի մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել, նշելով՝ դա կախված է վրացական և ռուսական կողմերից։ 

Փաստորեն,  ՀՀ համապատասխան գերատեսչությունը Լարսի անցակետում կանգնած և օրերով հերթում սպասող հայ վարորդների նման չգիտի՝ խնդիրը երբ կլուծվի։ 

Այս պարագայում մնում է հույսը դնել վրացական կողմի բարեհաճության վրա, որ հարյուրավոր հայ վարորդներ հերթում ևս մի քանի տանջալի օր չսպասեն, իսկ հայկական ծիրանն էլ առանց փչանալու հասնի Ռուսաստան։ 

Աղավնի Սուքիասյան