Ալիևի երեկվա հայտարարությունները հասկանալի չեն, հրաժարվո՞ւմ է բրյուսելյան պայմանավորվածությունից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

ԱԺ-ում այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Մանրամասներ ներկայացնելով Բրյուսելի բանակցություններից՝ վարչապետը հիշեցրեց, որ այդ շրջանակում է որոշվել, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն ընդունում է Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։

«Առնվազն հասկանալի չենք համարում Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ, այս համատեքստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով արցախահայերին ուղղված Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը, և նրանց մնում է մեկ ճանապարհ՝ լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:

Վարչապետն ընդգծեց, որ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից:

«Եվ ես կարծում եմ՝ մեր գործընկերներից այս հարցի պատասխանը պետք է ստանանք: Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցվեն, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք:

Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում, այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Լաչինում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ։ Միևնույն ժամանակ նա նշել է․ «Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայաստանի զինված ուժերի բոլոր ներկայացուցիչները պետք է դուրս գան Ղարաբաղից։ Սրանք են մեր պայմանները»։

Մանրամասները՝ տեսանյութում։