Էրդողանը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին

Լուրեր

11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին։

Նա Ստամբուլում իր աջակիցների առջև ելույթ ունենալով՝ ասել է․  «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մենք ավարտեցինք մեր ժողովրդի բարի կամքով։ Ցանկանում եմ հայտնել իմ ազգին երախտագիտությունը՝ մեզ ժողովրդավարության տոն պարգևելու համար։ Ցանկանում եմ իրենց կատարած ընտրության համար շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի, առանց բացառության, բոլոր ներկայացուցիչներին, որոնք հերթական անգամ մեզ վստահեցին երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը հաջորդ հինգ տարիներին»։

Ըստ «Անադոլու» գործակալության ու «ANKA» ընդդիմադիր լրատվամիջոցի տվյալների՝ քվեաթերթիկների 98 տոկոսի նախնական հաշվարկի արդյունքում Էրդողանը ստանում է ձայների 52 տոկոսը, իսկ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝47 տոկոսից մի փոքր ավելին։

Հավելենք, որ Քըլըչդարօղլուն ևս պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ։

Էմմա Չոբանյան