Նախիջևանում և՛ մենք, և՛ իրենք բահով, զենքով ամեն րոպե գործ ենք անում․ Արծրուն Հովհաննիսյան

Լուրեր

13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Բոլորը

Հայաստանի և Արցախի սահմանին տիրող վերջին օրերի լարվածությունն ու հակառակորդի կողմից  հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը շարունակում է մնալ քաղաքական գործիչների և փորձագետների ուշադրության կենտրոնում։

Այսօր կազմակերպված «Դիրքային լուռ մարտեր և շիկացում հայ-ադրբեջանական սահմանին. սողացող պատերա՞զմ, թե՞ վերադիրքավորում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ, խոսելով հակառակորդի կողմից սահմանային լարվածության սրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին,  ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․«Ադրբեջանական որևէ դիրքից հայկական որևէ ճանապարհ, ոչ մի միլիմետր ուղիղ նշանառության տակ չի գտնվում։ Հրազենային գնդացիրներով որևէ կիլոմետր չի խոցվում»։

Հարցին՝ արդյոք Ադրբեջանի Զինված ուժերի վերահսկողության տակ հայտնվել են հայկական կողմից նոր դիրքեր, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այն ճանապարհները, որոնցով փորձում են իրենք դիրքեր կառուցել, վտանգի տակ են, դիրքեր կան, որտեղ նրանք երբեք չեն կարող ճանապարհ կառուցել։ Իրենց բոլոր փորձերը նոր դիրքեր կառուցելու առումով շատ արագ չեզոքացվելու են։ Ընդհանուր առմամբ՝ մենք էլ ենք փորձում դիրքեր առաջ տալ, իրենք էլ են փորձում առաջ տալ»։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև հակառակորդի սպառազինությունների ավելացմանը և նշեց, որ այս պահին մեր և Ադրբեջանի միջև որոշակի բալանս կա, որը չկար տարիներ առաջ։ 

Խոսելով Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այնտեղ դրությունը ստատիկ չէ և ամեն րոպե ենթակա է փոփոխման։ «Նախիջևանում և՛ մենք,  և՛ իրենք բահով, զենքով ամեն րոպե գործ ենք անում»,- ասաց նա։