20 րոպե, և ոչ մի հայտարարություն. Փաշինյան-Ալիև բանակցությունների մանրամասները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
08.04.2026 | 22:58
Արարատ Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին
08.04.2026 | 22:45
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սերգո Աթանեսյանին
08.04.2026 | 22:14
Արփինե Սարգսյանը պարգևատրել է Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներին ու ստորաբաժանումների ղեկավարներին
08.04.2026 | 22:00
ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:40
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Կոտայքի մարզերում
08.04.2026 | 21:25
ՔԿԾ-ում ներկայացվել են կալանավորների ուղեկցման նոր տրանսպորտային միջոցները
08.04.2026 | 21:10
Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 21:08
Նարեկ Կարապետյան, Արամ Վարդևանյան, Գոհար Մելոյան. հայտնի է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող եռյակը
08.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյան-Պուտին սուր խոսակցություն. ՀՀ-ն պատրա՞ստ է ՌԴ-ի հնարավոր պատժամիջոցներին
08.04.2026 | 20:46
Էստոնիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
08.04.2026 | 20:30
Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև
08.04.2026 | 20:20
Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել
08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
Բոլորը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ մոսկովյան բանակցությունները տևեցին ընդամենը 20 րոպե, իսկ արդյունքում ո՛չ համատեղ հայտարարություն ընդունվեց, ո՛չ էլ փաստաթուղթ ստորագրվեց։ Չնայած դրան՝ իշխող խմբակցությունից չեն համարում, թե երեկվա եռակողմ բանակցությունները տապալվել են։

Հանդիպման վերաբերյալ հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ հակիրճ նշված է՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպման շրջանակում։

Հենց այս հարցի առնչությամբ մինչ այժմ չկարգավորված հարցերը, Ռուսաստանի նախագահի պնդմամբ, բացառապես տեխնիկական բնույթ են կրում և հաղթահարելի են։ Վլադիմիր Պուտինը, սակայն, մանրամասներ երեկ չհայտնեց։ Չկարգավորված հարցերի առնչությամբ փակագծեր չեն բացում նաև իշխող ուժի ներկայացուցիչները։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ ռուսական կողմի միջնորդությամբ երկրների ղեկավարների հանդիպումն ավարտվեց առանց հայտարարության։ Մինչ հանդիպումը, սակայն, ռուսական «Կոմերսանտ»-ը գրում էր, թե հանդիպման արդյունքներով ակնկալվում է առնվազն երկու փաստաթղթի ստորագրում։

«Քաղաքացիական պայմանագիր՞ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր պնդեց՝ քննարկման սեղանին կա ընդամենը մեկ փաստաթուղթ։

Ընդդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի համար զարմանալի չէ, որ Մոսկվայում որևէ հայտարարություն չընդունվեց։ Ըստ նրա՝ շատ քիչ հավանականություն կար, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման առնչությամբ որևէ փաստաթուղթ կընդունվի, բայց դա էլ չեղավ։

Ու թեև Մոսկվայում որևէ շոշափելի արդյունքի կողմերը, ըստ էության, չհասան, այսօր խոսելով երեկվա եռակողմ բանակցություններից՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նշել է, թե տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագրի կնքում հնարավոր կլինի։

Եվ մինչ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել առանցքային հարցերի շուրջ պահպանվող տարաձայնությունների մասին, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն այսօր հույս է հայտնել, թե այն կստորագրվի հունիսի 1-ին Քիշնևում։ Այդ օրը նախատեսված է առաջնորդների հերթական հանդիպումը Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

ՀՀ ԱԳՆ խոսնակը, պատասխանելով Factor.am-ի հարցմանը, հայտնել է, որ Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ։

Ի դեպ խաղաղության հնարավոր պայմանագրի ստորագրումն ու վավերացումը, ըստ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, ժամանակատար գործընթաց է։ Պատգամավորը ենթրադրում է՝ մինչ ստորագրումն այն պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա Սահմանադրական դատարանը պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը մայր օրենքին, հետո խորհրդարանը վավերացնի, իսկ հանրապետության նախագահը՝ ստորագրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան