Թուրքիայի նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է ապատեղեկատվությամբ՝ ուղղորդելով մարդկանց 2-րդ փուլին ընդառաջ․ անդրադարձ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հայցերն ու հակընդդեմ հայցերը, մոնտաժված տեսանյութերը և նույնիսկ կեղծ ինտիմ տեսանյութերն արատավորել են Թուրքիայի ընտրությունները՝ ստիպելով փաստերը ստուգողներին պայքարել քարոզարշավի ընթացքում զանգվածային ապատեղեկատվությունը բացահայտելու համար, ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Ընտրողները կիրակի՝ մայիսի 28-ին երկրորդ անգամ կվերադառնան քվեախցիկներ՝ որոշելու, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կերկարաձգի՞ իր 20-ամյա իշխանությունը ևս հինգ տարով, թե՞ ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կդառնա երկրի 13-րդ նախագահը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր կողմերից քաղաքական գործիչները չհիմնավորված պնդումներ են անում՝ է՛լ ավելի մթագնելով փաստերը, որը շատերը համարում են Թուրքիայի ամենակարևոր քվեարկությունը վերջին տարիներին:

Այդ ամենի ամենավառ օրինակը գալիս է Էրդողանի քարոզարշավից՝ մոնտաժային տեսահոլովակի տեսքով, որում, իբր, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարությունն աջակցում է Քըլըչդարօղլուին: Կադրերը, որոնք առաջին անգամ ցուցադրվել են մայիսի 7-ին Ստամբուլում Էրդողանի հանրահավաքի ժամանակ, պատկերում են դե ֆակտո PKK-ի առաջնորդ Մուրադ Քարայիլանին և մարտիկներին, որոնք երգում և ծափահարում են ընդդիմության նախընտրական երգի ընթացքում և համադրված են Քըլըչդարօղլուի կադրերով:

Չնայած ակնհայտ կեղծիքին՝ այն ամրապնդել է Էրդողանի ուղերձը, որ ընդդիմությունը մեղմ է վերաբերվում ահաբեկչությանը, քանի որ Քըլըչդարօղլուն ստացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) աջակցությունը։

«Քըլըչդարօղլուն տեսահոլովակներ է նկարահանել ահաբեկիչների հետ Քանդիլում։ Մոնտաժ է, թե՝ ոչ, Քանդիլում նրանց հետ տեսահոլովակներ են նկարահանել, իսկ PKK-ի անդամները տեսանյութերով իրենց աջակցությունն են ցուցաբերել Քըլըչդարօղլուին»,- հարցազրույցում ասել էր Էրդողանը։

Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) դրանից հետո հայց է ներկայացրել Էրդողանի դեմ այս պնդումների պատճառով:

Փաստերը ստուգող «Թեյիթ» կազմակերպությունն ուսումնասիրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած տասնյակ պնդումներ և հայտնաբերել բոլոր կողմերից հնչող անճշտություններ։ Կազմակերպությունը, որը ստեղծվել է վեց տարի առաջ՝ ստուգելու կամ հերքելու ավանդական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հնչեցրած պնդումները, նշում է, որ Քըլըչդարօղլուն կրկնում է Էրդողանի հարստության մասին հաճախ արվող պնդումը, որը կեղծ է:

Կազմակերպության հաղորդակցության բաժնի ղեկավար Ջան Սեմերջիօղլուն նշել է, որ ապատեղեկատվությունը որպես երևույթ առկա էր նախորդ ընտրություններում, սակայն ավելի ցայտուն է դարձել ընթացիկ քարոզարշավի ժամանակ:

«2023 թվականի ընտրություններում մենք տեսնում ենք, որ ապատեղեկատվություն է հնչում քաղաքական գործիչների կողմից և օգտագործվում որպես քաղաքական քարոզչության գործիք։ Կարելի է ասել, որ ընտրական շրջանում է, որ որոշիչ է ապատեղեկատվությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ ապատեղեկատվության տարածումը հանգեցնում է ընտրողների սխալ ուղղորդման» և կարող է ազդել քվեարկության վարքագծի վրա: Դա նաև թուրքական հասարակության մեջ բևեռացումը խորացնելու վտանգ է ներկայացնում:

Կեղծ պատկերները դեր են խաղացել այն բանում, որ թեկնածուներից մեկը՝ «Հայրենիք» կուսակցության անդամ Մուհարեմ Ինջեն, քվեարկության առաջին փուլից օրեր առաջ հետ էր կանչել նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը: Շատ արագ ապացուցվեց, որ համացանցում շրջանառվող տեսանյութը կեղծ է, իսկ Ինջեն նշել էր, որ այն արվել է իսրայելական ինտիմ բնույթի կայքից վերցված կադրերով:

Մամուլի միջազգային ինստիտուտի տվյալներով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում եղել է «կազմակերպված ապատեղեկատվության աննախադեպ մակարդակ»։

Էմմա Չոբանյան