ԱԺ-ի տուրուդմփոցներին վերջ չկա․ պատգամավորները հայհոյում են, հարվածում, քաղհասարակությունը՝ էթիկայի հանձնաժողով պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

Հայաստանի խորհրդարանում ծեծը, վեճն ու հրմշտոցը սովորական են դարձել։ Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները, ըստ էության, առանձնապես ջանք չեն գործադրում, որ ԱԺ քառօրյան, որն առանց այդ էլ չորս օր չի տևում, խաղաղ անցնի։

Հերթական քաշքշուկը, որին միջամտեցին անվտանգության ծառայության աշխատակիցները, երկու օր առաջ տեղի ունեցավ։ ԱԺ դահլիճում հանդիպել էին Քոչարյանի թիմակից պատգամավոր Արթուր Սարգսյանն ու նրան կալանավորելու որոշում կայացրած Արմեն Դանիելյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հաշիվ էր պահանջում։

Այս տեսարանը դուր չէր եկել Հովիկ Աղազարյանին, «ԱԺ-ն թատրոնի չէ, վեր ընկի տեղդ»,- արձագանքել էր սիրո և համերաշխության հեղափոխության մասնակից Աղազարյանը։ Նա չի էլ հերքում, որ ընդդիմադիր գործընկերոջն այս բառերով է դիմել։

Լեզվակռիվը վերածվեց իրարանցման, Ալեն Սիմոնյանը հայտարարեց նիստն ընդհատելու մասին։

Երկու օր առաջ տեղի ունեցած աղմկոտ դեպքին ուղիղ մեկ ամիս առաջ նախորդել էր բռնություններով ուղեկցված մեկ այլ միջադեպ։ Այս անգամ էլ ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր ԱԺ ամբիոնից չհեռանալու մասին։

8-րդ գումարման Ազգային ժողովում ծեծկռտուքներով և հայհոյանքներով այսօրինակ տեսարանները հիշելն ու առանձնացնելը բարդ է։ Դրանք այնքան հաճախակի են դարձել, որ երբեմն դժվար է մտապահել, թե քանի նման դեպք է եղել, բացի այդ՝ պատգամավորներն ամեն անգամ գերազանցում են իրենք իրենց։

Այս գումարման խորհրդարանում հարցերը տղայական «ռազբորկաների» միջոցով լուծելու մեկնարկը տրվեց 2021 թվականի օգոստոսի 25-ին․ պատգամավորներին շուրջ կես մլն դրամ աշխատավարձ, 250 հազար դրամ ձեռքի ծախսի գումար, պարգևավճարներ, առանձին դեպքերում՝ բնակարանի վարձավճար, գործուղման ծախսեր վճարող հարկատուներն ականատես եղան տուրուդմփոցի։

Մինչ քաղաքացիական հասարակությունը մտահոգություն էր հայտնում խորհրդարանում տիրող իրավիճակի մասին, պատգամավորներն ու իրենց օգնականներն այս անգամ փողոցային բառապաշարով վերահստատեցին, որ դրական փոփոխությունների հույս ունենալ պետք չէ։ ԱԺ միջանցքներում շուրջ մեկ ժամ սեռական բնույթի հայհոյանք էր հնչում 2021 թվականի դեկտեմբերի 6-ին։

ԱԺ-ում անհրաժեշտություն է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը․ քաղհասարակության ներկայացուցիչներն իրավիճակից ելքն այսպես են տեսնում։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ընդգծում է՝ աղմկահարույց միջադեպերի մեղավորները ո՛չ իրավական պատասխանատվության են ենթարկվում, ո՛չ քաղաքական։

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է ՔՊ-ականների վարքագծի համար և պետք է կարգապահական միջոցներ կիրառվեն։ Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունները քաղաքական նպատակներով յուրայիններին հովանավորելն ավելի են կարևորում, քան ժողովրդավարությունը և «բոլորն օրենքի առջև հավասար են» սկզբունքը։ Այս համատեքստում իրավապաշտպանը հիշեցնում է Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դեպքն ու Փաշինյանի աջակցող հայտարարությունը։

Արթուր Սաքունցը խիստ անհրաժեշտություն է համարում ԱԺ միջադեպերից հետո էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Ըստ իրավապաշտպանի՝ այս պարագայում քաղաքացիներն ինստիտուցիոնալ մարմնից կարող են պահանջել մատնանշել մեղավորների հստակ շրջանակ։

Նինա Կարապետյանցը նկատում է, որ էթիկայի հանձնաժողով չստեղծելը ոչ միայն իշխանություններին է ձեռնտու, այլ նաև ընդդիմությանը։

Նիկոլ Փաշինյանը մինչ օրս որևէ կերպ չի անդրադարձել խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերին։ Ընդ որշում՝ այդ տուրուդմփոցներից մի քանիսը հենց Փաշինյանի ներկայությամբ են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան