Ուկրաինայում պատերազմը թուլացրել է ՌԴ-ի դիրքերը նախկին ԽՍՀՄ երկրներում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուկրաինա ռազմական ներխուժումը վատթարացրել է Ռուսաստանի դիրքերն ու նրա նկատմամբ վերաբերմունքը բոլոր հետխորհրդային երկրներում։ Նախկին ԽՍՀՄ պետությունների մեծ մասում, որը Կրեմլը համարում է իր շահերի և հատուկ ազդեցության գոտի, Ռուսաստանի ղեկավարության գործողությունների հավանությունը նվազել է ավելի քան տասը տոկոսով։ Այս մասին հայտնում է Re:Russia փորձագիտական ​​խումբը՝ վկայակոչելով Gallup ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքների տվյալները, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարցման արդյունքներից երևում է, որ Ռուսաստանի վարկանիշն Ադրբեջանում նվազել է 2,6 անգամ։ Մոսկվայի գործողություններն այնտեղ հավանության են արժանացել հարցվածների միայն 23 տոկոսի կողմից։ Մյուս երկրներում՝ Հայաստանում, Ղազախստանում, Մոլդովայում ՌԴ գործողությունները հավանության չարժանացնողների թիվն առաջին անգամ գերազանցել է հավանողներինը։

Ռուսաստանի համախոհները դեռևս ավելի շատ են Ղրղզստանում և Ուզբեկստանում, բայց նույնիսկ այնտեղ Ռուսաստանի իշխանությունների գործողությունների հավանությունը նկատելիորեն նվազել է։

Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով Ռուսաստանի իշխանությունները կորցնում են նաև հարևան երկրներում ռուսական սփյուռքի համակրանքը։ Gallup-ի հարցումների 15 տարվա ընթացքում առաջին անգամ էթնիկ ռուսների մեծամասնությունը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ Էստոնիայում և Լատվիայում, իսկ Ղազախստանում կտրուկ աճել է բացասական վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։

Միաժամանակ, Ուկրաինայում և Բալթյան երկրներում աճել է ԱՄՆ-ի հեղինակությունը։ Հարցման տվյալներից հետևում է, որ  այն հետխորհրդային երկրներում արդեն ավելի բարձր է, քան Ռուսաստանինը։

Էմմա Չոբանյան