Սինան Օղանը պարզաբանել է՝ արդյո՞ք Ալիևը զանգահարել և միջնորդել է աջակցել Էրդողանին

Լուրեր

24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում 5 տոկոս ձայն հավաքած Սինան Օղանը նախօրերին հարցազրույց է տվել TRT Haber-ին․ ուշագրավ է, որ Օղանին պետական հեռուստալիք են հրավիրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին հայտարարությունից հետո։

Հարցազրույցում նա խոսել է նաև տարածվող տեղեկությունների մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորդորով է աջակցություն հայտնել Էրդողանին։

«Իլհամ Ալիևն ինձ չի զանգահարել, ես հաղորդագրություն չեմ ստացել, մտքովս էլ չէր անցնի, որ Ալիևը նման փորձ կանի»,-ասել է Օղանը։

Նա նշել է, որ Թուրքիան չի կարող միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի ներքին գործերին։

Հավելենք, որ թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս զանգահարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օղանին՝ միջնորդելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Սինան Օղանը ծնվել է Իգդիրում՝ ադրբեջանցիների ընտանիքում։ Նա սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, տիրապետում է ռուսերենին և անգլերենին, աշխատել է Թուրքիայի և Ադրբեջանի մի շարք համալսարաններում։ Օղանը կապեր ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ադրբեջանի հետ։ Նա նաև եղել է Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) ներկայացուցիչը Բաքվում, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է պետական մեդալով։

Էմմա Չոբանյան