Նիդեռլանդներում կալանք է դրվել Պուտինի նախկին փեսայի հողատարածքի վրա

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Նիդեռլանդների դատախազությունը կալանք է դրել Ամստերդամի արվարձանում գտնվող հողատարածքի վրա, որը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դուստրը համարվող Մարիա Վորոնցովայի նախկին ամուսնուն՝ Յորիտ Ֆաասենին։ Այս մասին հաղորդել են «Պրոյեկտը», Follow the money-ի հոլանդական հրատարակությունը և բրիտանական The Guardian-ը, որոնց վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հետաքննության մեջ ասվում է, որ Պուտինի նախկին փեսային պատկանում է 1432 քառակուսի մետր տարածք Դույբենդրեխտ շրջանում։ Երկար ժամանակ տարածքը տնօրինել են Պուտինի ընկերներ Արկադի և Բորիս Ռոտենբերգներին պատկանող կառույցները, սակայն հետո Ֆաասենն այն գնել է 450,000 եվրոյով։ 2021 թվականին նա որոշել է այնտեղ կառուցել բնակելի շենք և վեց գրասենյակային տարածք։

Մայիսի 12-ին Նիդեռլանդների դատախազությունը կալանք է դրել հողատարածքի վրա՝ կապված ֆինանսական, տնտեսական և բնապահպանական իրավախախտումների հետ։ Փաստաբան Հելեն օվեր դե Լինդենը խոստովանել է, որ Ֆաասենը կարող է մեղադրյալ դառնալ քրեական գործով, սակայն, ըստ նրա, դա դեռ հնարավոր չէ ստույգ  հաստատել ներկայում առկա փաստաթղթերից։

Ֆաասենի ծանոթը «Պրոյեկտին» ասել է, որ Պուտինի նախկին փեսան վերջերս մեկնել է Ամստերդամ, բայց ստիպված է եղել վերադառնալ Ռուսաստան, իբրև, Նիդեռլանդների իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ հետաքրքրության պատճառով: Նիդեռլանդների հատուկ ծառայության աղբյուրը հայտնել է, որ Ֆաասենին հարցաքննել են Ամստերդամ  ժամանելուն պես՝ պատժամիջոցներից խուսափելու համար։

Ֆաասենն ու Մարիա Վորոնցովան ամուսնացել են 2008 թվականին։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրանք ունեն որդի՝ Ռոմանը, Պուտինի թոռներից միակը, որը հայտնվել է հանրության առաջ 2022 թվականին։ Պուտինի երկու ենթադրյալ դուստրերը՝ Եկատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, գտնվում են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների տակ։

Էմմա Չոբանյան