Ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ․ Փաշինյանը՝ Պուտինին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
Բոլորը

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողությունների պատճառով շարունակում է լարված մնալ, տարածաշրջանում հումանիտար իրավիճակը սրվել է։ Ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք ունենք բավականին լարված իրավիճակ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Արգելափակված են բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ, ինչը սրում է հումանիտար իրավիճակը»,- ընդգծել է նա։

Փաշինյանը հավելել է, որ «պարենամթերքի և ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ բարդ են», ռուս խաղաղապահներն օգնում են խնդրի լուծմանը։

«Ցավոք, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան