ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը շատ ավելի հեշտ կլինի․ Ալիև

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։ Նման վստահություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքի համար կոնկրետ թվեր նշելով, խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ հարցերի համաձայնեցնելը շատ ավելի հեշտ կլինի»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ նախագահին միջնորդական ջանքերի համար։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական կողմի ջանքերի համար: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի մասնակցությունը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ նշանակություն է տալիս Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։

Ալիևը նաև հայտարարել է, որ առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման արդյունքներով։

«Հուսով եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ կանենք եռակողմ ձևաչափով՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան