44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո գաղտնալսել են ՄԱԿ-ի պաշտոնյանի, լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպանների ու քաղհասարակության ներկայացուցիչների․ Guardian

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀՀ-ում գաղտնալսել են ՄԱԿ-ի պաշտոնյանի, լրագրողների, մարդու իրավունքների պաշտպանների և քաղհասարակության ներկայացուցիչների։ Հետազոտողները փաստագրել են ռազմական հակամարտության ընթացքում NSO Group-ի գաղտնալսող ծրագրերի օգտագործման առաջին դեպքը, գրում է Guardian-ը։

Հետաքննությունն անցկացրել են Access Now-ի, CyberHUB-AM-ի, Տորոնտոյի համալսարանի Մանկ Գլոբալ հարցերի դպրոցի Citizen Lab-ի, Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի և բջջային անվտանգության անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանի մասնակցությամբ:

Հաքերային արշավը, որի թիրախն են եղել առնվազն մեկ տասնյակ անձինք 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի դեկտեմբերը, կարծես թե սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ռազմական հակամարտության իրադարձությունների հետ, գրում է պարբերականը։

NSO Group-ի հաճախորդների կողմից լրտեսող ծրագրերի չարաշահումների վերաբերյալ նախկին հետաքննություններն արդեն հաստատել են, ըստ հետազոտողների՝ էական ապացույցներ կան, որ Ադրբեջանը NSO Group-ի կառավարական հաճախորդն է:

Լուրը նշանակալից է, քանի որ Pegasus-ի կիրառումը, որը կարող է կոտրել և հեռակա կարգով կառավարել ցանկացած հեռախոս, երբեք չի գրանցվել ռազմական հակամարտությունների ժամանակ:

NSO-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը չի կարող մեկնաբանել Access Now-ի և այլոց նոր զեկույցները, քանի որ դրանք չեն կիսվել NSO-ի հետ:

Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ հաճախորդների կողմից «տեխնոլոգիաների ոչ պատշաճ օգտագործման» մեղադրանքների վերաբերյալ նախորդ հետաքննությունները հանգեցրել են բազմաթիվ պայմանագրերի խզման:

Հայաստանում բնակվող անձանց հաքերային հարձակումն առաջին անգամ բացահայտվել է 2021 թվականի նոյեմբերին՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք բախումներից երկու ամիս անց, որոնք խլեցին առնվազն 200 մարդու կյանք՝ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր բռնության ամենալուրջ էսկալացիայի ժամանակ:

Apple-ը սկսել է ծանուցումներ ուղարկել բջջային հեռախոսների օգտատերերին, որոնք, նրանց կարծիքով, թիրախավորվել էին պետության կողմից հովանավորվող լրտեսող ծրագրերի միջոցով: Հայաստանի Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում ենթարկվել է հաքերային հարձակման առնվազն 27 անգամ՝ այն ժամանակ, երբ նա դեռ զբաղեցնում էր նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը։

Հետազոտողները նշում են, որ գաղտնալսման ժամանակ պաշտոնյան եղել է «ամենազգայուն խոսակցությունների և բանակցությունների մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ», ներառյալ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից հրադադարի միջնորդության փորձերը և պաշտոնական այցերը Մոսկվա և Ղարաբաղ։ Նաղդալյանը Access Now-ին ասել է, որ ինքը հաքերային հարձակման պահին «պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին բոլոր տեղեկություններն ունեցել է իր հեռախոսի մեջ, և որ այժմ գիտի, որ իրեն լիովին ապահով զգալու հնարավորություն չկա:

Տաթև Ֆռանգյան